Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը ստուգվել է նախագծում ներգրավված երեք երկրների պաշտոնյաների կողմից:

1

Այսօր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ՓԲԸ «Ադրբեջանական երկաթուղիներ» խորհրդի նախագահ Ջավիդ Գուրբանովը, Թուրքիայի տրանսպորտի, ծովային հարցերի և հաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը, ԲԸ «Վրացական երկաթուղիների» վարչության նախագահ Մամուկա Բախտաձեն, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան, ՓԲԸ «Ադրբեջանական Կասպից ծովյան առաքման ընկերություն» խորհրդի նախագահ Ռաուֆ Ալիևը, ինչպես նաև Վրաստանում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանները` Դուրսուն Հասանովը և Զեկի Լևենտ Գյումրյուկչուն, այլ պաշտոնատար անձանց հետ Թբիլիսիից Ախալքալաք մեկնեցին գնացքով:

6

7

3

Պետական և կառավարական պաշտոնյաները այցելեցին Ծալկա, Թեթրի Ծղարո և այլ կայաններ, հետաքրքրվեցին ԲԹԿ երկաթուղային տրանսպորտային միջանցքի բացման նախապատրաստման ընթացքով, որը միավորում է Ասիան և Եվրոպան: Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերներին Թբիլիսի այց կատարելու համար:

2

4

«Մենք նման ստուգումներ իրականացրել ենք հուլիսին: Այն ժամանակ մենք ստիպված էինք անցնել ճանապարհի մի մասը այլ տրանսպորտային միջոցներով: Այս անգամ մենք կարողացանք հասնել մինչ Թուրքիայի սահման: Կարող ենք վստահորեն ասել, որ աշխատանքների 70%-ն արված է: Բայց դեռ շատ բան պետք է արվի», – տեղեկացրեց նախարար Գախարիան:

Ինչպես տեղեկացրեց նախարարը, աշխատանքների ավարտի վերջնական ժամկետը հայտնի կդառնա մի քանի շաբաթվա ընթացքում, երբ թուրքական և ադրբեջանական կողմերը կվերլուծեն ստուգումների արդյունքները:

5

8

Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան 2007թ.-ի փետրվարի 7-ին ստորագրել են միջկառավարական համաձայնագիր` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի միջանցքի ստեղծման մասին:

Նախագիծըը ներառում է 98 կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը, որից 68 կմ անցնելու է Թուրքիայով, 30 կմ-ը` Վրաստանով, ինչպես նաև Վրաստանում` Ախալքալաք-Թբիլիսիի 183 կիլոմետրանոց հատվածի վերականգնումը: Վրացական հատվածի շինարարությունը ֆինանսավորվում է Ադրբեջանի կողմից, որը Վրաստանին տրամադրել է երկու արտոնյալ վարկ` ընդհանուր 775 միլիոն դոլար արժողությամբ: