Ըստ Վրաստանի Պաշտպանության նախարարության՝ զինծառայողներին, ովքեր մասնակցել են Բորժոմի և Ատենի կիրճերի հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին, հատկացվել է դրամական պարգև` 625 լարիի չափով:

«100 զինծառայողներ պարգևատրվեցին «հրդեհի ժամանակ ցուցաբերած արիության համար», ինչպես նաև շնորհակալություն են հայտնել 957 զինծառայողի և 7 քաղաքացու, 228 զինծառայող ստացել են վկայական, 42 խաղաղ բնակիչ` շնորհակալական նամակ», – ասված է նախարարության հայտարարության մեջ:

Պաշտպանության նախարար Լևան Իզորիան շնորհակալություն հայտնել զինվորներին, իսկ գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայային, ով աղետի գոտում է եղել հրդեհների ժամանակ, պարգևատրել է «Դիդգորիի» մեդալով:

Լուսինե Աստոյան