Այսօր, Խաս Բախչա զբոսայգում կեսօրին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցության ներկայացուցիչները առաջիկա տեղական ինքնակառավարման ընտրություններին ներկայացրին Ախալքալաքի քաղաքապետի իրենց թեկնածուին և հանդես եկան հայտարարությամբ, որը կուղարկվի Վրաստանի վարչապետին:

Խորհրդարանում «Միասնական ազգային շարժման» (2012-2016թթ.) նախկին պատգամավորը այժմ արդեն «Վրաստանի հայրենասերների դաշինքից» Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուն դիմեց հավաքվածներին:

«Մենք հույս ունենք, որ մեր ժողովուրդը չի վաճառի իր ձայնը 50 կամ 100 լարիով և այդպիսով չի դավաճանի իր ապագային, նվաստացմանը, աղքատությանը կամ իրենց իրավունքների ոտնահարմանը… Մենք կարծում ենք, որ առաջին հարցը, որը կանգնած է հայերի առաջ, դա պատմական արդարության վերականգնումն է՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Մեր կողմից, այդ հարցն արդեն բարձրացվել է մի քանի անգամ խորհրդարանում: Ինչպես նաև այն փաստը, որ այս տարի Շրջանային ժողովում` Սակրեբուլոյում, մեր կողմից կազմվել է ցեղասպանության Ճանաչման ծրագիր: Ցավոք, որոշ ապակառուցողական ուժեր, ցույց տվեցին հակահայկական մոտեցում և թույլ չտվեցին ժողովի նիստին քննարկելու Հայոց Ցեղասպանության հարցը: Մենք խոստանում ենք, եթե դուք ընտրեք մեզ, ապա մոտ ապագայում Ախալքալաքի Շրջանային ժողովը կճանաչի և կդատապարտի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև կքննարկի հույների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Մեր քաղաքական հարթակի վրա հիմնական ուշադրությունը կդարձվի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, այդ թվում` մենք պետք է շարունակենք պետական լեզվի իմացության վրա աշխատել, ինչպես նաև պաշտպանել մայրենի լեզուն…» – բարձրախոսներից հնչեց Պետրոսյանի նախընտրական խոստումը:

Petrosyan3

Սամվել Պետրոսյանը խոսեց նաև պետական լեզուն սովորելու, երկքաղաքացիության, զինծառայության և զորակոչի խնդիրների մասին: Ինչպես նաև այն հանգամանքը, որ բանակից ազատման վճարը հարվածում է ընտանիքի գրպանին: Ներկայացրեց իր նվաճումները Ախալքալաքից մեծամասնական պատգամավորի պաշտոնում, ինչպես նաև այն փաստը, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունները համարվում են ադրբեջանամետ քայլ:

Petrosyan2

Թեկնածուն նաև խոսեց Ախալքալաքի այլ քաղաքական ուժերի մասին:
«Սրտումս տխրությամբ կարող եմ ասել, որ այսօր Ախալքալաքում ստեղծվում է ուժ, որը օգտագործում է պետության լծակները, ցանկանում է զարգացնել իր բիզնեսը` օգտագործելով պետական լծակները, ավելացնում է իր ընտանիքի բյուջեն` օգտագործելով պետության անունը, նրանք խոստանում են բնակչությանը, որ ամեն ինչ կանեն», – իր ելույթում ասաց Սամվել Պետրոսյանը:

Ելույթ ունեցան նաև Սամվել Պետրոսյանի մյուս աջակիցները, կոչ անելով քվեարկել իրենց թեկնածուի օգտին: Ինչպես նաև հայտարարություն արվեց, որում խոսվում է երկքաղաքացիության անհրաժեշտության, բանկերի կողմից բնակչության համար տրամադրվող վարկերի կարգավորման և վերահսկողության, զինծառայության և ծառայությունից ազատման վճարի նվազեցման և շատ այլ բաների մասին: Սամվել Պետրոսյանի խոսքերով, հայտարարությունը կուղարկվի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:

Քրիստինե Մարաբյան