Օգոստոսի 28-ին, ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերը ավարտեցին Վրաստանի Բորժոմիի կիրճում իրականացնել հրդեհաշիջման աշխատանքները և վերադարձան Հայաստան: Ճանապարհին հայ փրկարարները Ախալքալաքում Սուրբ Խաչ եկեղեցում մոմ վառեցին և շարունակեցին իրենց ընթացքը:

ain2

ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերը Բորժոմի կիրճում անտառային հրդեհի մարման աշխատանքներ են իրականացրել օգոստոսի 23-ից սկսած՝ հրդեհաշիջում կատարելով 3 դժվարմատչելի տեղամասերում ու կանխելով կրակի տարածումը հարակից Դաբա և Ծաղվերի բնակավայրեր:

ain 1

ain7

«Հիմանականում աշխատել ենք Ծաղվերի գյուղի ուղղությամբ, ամենամեծ հրդեհը այդ կողմից է եղել, մեր տղերքի ուժերով այդ տարածքի հրդեհը հանգցվել է, մի շաբաթ ամեն ինչ արել ենք, հիմա հետ ենք գնում, մարդիկ մեզանից շատ գոհ ու շնորհակալ էին, անձամբ նախագահը, վարչապետը, նախարաները շնորհակալություն հայտնեցին: Այս պահի դրությամբ կրակի հիմնական օջախները հանգցված են, կան տեղեր որտեղ դեռ ծխում է, որովհետև ամբողջը տորֆ է, բայց դա արդեն վտանգավոր չէ»,- ասաց գնդապետ Արտակ Նահապետյանը:

HH ain

Ախալքալաքում հայ հրշեջներին բնակչությունը դիմավորեց շնորհակալական խոսքերով1 Փրկարարները Սուրբ Խաչ եկեղեցում մոմ վառեցին, աղոթեցին հոգևոր հայրերի հետ, լուսանկարվեցին և ճանապարհ ընկան դեպի Հայաստան: Հայ Փրկրարաներին մինչև սահաման ուղեկցում են Վրաստանի ճանապարհային ոստիկանության երկու ավտոմքենաներ:

ain4

Օգոստոսի 22-ին, արձագանքելով Վրաստանի իշխանությունների օգնության խնդրանքին, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության անձնակազմը (8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ-շտաբ) եկել էին Վրաստան՝ աջակցելու Բորժոմիի կիրճում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին:

ain3

ain6

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ի երեկոյան Ծաղվերի բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԱԻՆ վրանային քաղաք էր այցելել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ իր երախտագիտությունը հայտնելու հայ հրշեջ-փրկարարներին:

ain5

«Հայերը Վրաստան են եկել ծանր օրերի և նշանակալի ավանդ ներդրել աղետի դեմ պայքարում: Մենք, դուք՝ բոլորս միասին, բոլոր ուժերով ու հաջողությամբ պայքարել ենք կրակի դեմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, ՀՀ նախագահին, վարչապետին և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ եղբայրական երկրին օգնության ձեռք մեկնելու համար: Մենք բարձր ենք գնահատում այն, ինչ դուք այստեղ արեցիք»,- ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
ain9

ain8

Աղունիկ Այվազյան