Վրաստանում սկսվեց նախընտրական քարոզարշավը, որի սկսած օրվանից ուժի մեջ են մտնում սահմանափակումները, որոնք վերաբերում են` պետական կառույցներին, պաշտոնյաներին և պաշտոնատար անձանց:

Սկսում են գործել “Ընտրական օրենսգրքով” նախատեսված բոլոր սահմանափակումները նախընտրական շրջանում, որոնք վերաբերում են` վարչական ռեսուրսի օգտագործմանը, բյուջետային միջոցների, պաշտոնական կամ ծառայողական դիրքի հետ կապված:

«Վրացական երազանքի» պատգամավորների նախաձեռնությամբ, գարնանային նստաշրջանի վերջում տեղի ունեցան փոփոխություններ, որոնց համաձայն նախագահը նշանակում է տեղի ինքնակառավարման ընտրությունների օրն ընտրություններից 60 օր առաջ: Հետևաբար, նախընտրական քարոզարշավը սկսվում է քվեարկության օրվանից 60 օր առաջ: Նախկինում գործում էր մի կանոն, որը թույլ էր տալիս նշանակել ընտրությունները և սկսել նախընտրական քարոզարշավը 60 օրից շուտ:

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավին «Վրաստանի ընտրական օրենսգիրքը» նախատեսում է որոշակի իրավունքներ և պարտականություններ, որոնք մասնավորապես նշված են օրենսգրքի 5-րդ գլխում:

6. Նախընտրական քարոզչության ժամանակ տեղի ինքնակառավարման մարմինները պարտավոր են աջակցել քաղաքական կուսակցություններին/ընտրական սուբյեկտներին ընտրողների հետ հանդիպումների, հանրային քննարկումների, բանավեճերի, հանդիպումների և ցույցերի կազմակերպման և անցկացման մեջ, ապահովելով նշված միջոցառումների անվտանգությունը:

7. Արգելվում է նախընտրական քարոզչություն իրականացնել միջոցառումների/ներկայացումների կազմակերպչի կողմից, որոնք կազմակերպվել են Վրաստանի պետական բյուջեի/տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի ֆինանսավորմամբ: Նշված գործողությունը ճանաչվում է որպես Վարչական ռեսուրսների օգտագործում:

9. Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են 5 օր առաջ նախքան քարոզարշավի մեկնարկը, կազմել շենքերի և կառույցների ցուցակը, որտեղ կարող են անցկացվել նախընտրական քարոզչությունը (քարոզարշավ), և այդ ցանկը փոխանցել ընտրատարածքային հանձնաժողովին: Ընտրական հանձնաժողովը պարտավոր է հրապարակել տեղական ինքնակառավարման կողմից հասցված շենքերի և օբյեկտների ցուցակը սահմանված ժամկետում, 2 օր այն ստանալուց հետո, ապահովելով բոլոր քաղաքական կուսակցությունների և ընտրական սուբյեկտների հավասար հասանելիությունը, այդ շենքերին և կառույցներին, և նրանց հետ համաձայնությամբ կազմել ընտրական միջոցառումների ժամանակացույցը (եթե միջոցառումները համընկնում են մեկը մյուսին և ընտրական սուբյեկտները չեն գալիս համաձայնության, միջոցառումների կարգը որոշվում է վիճակահանությամբ): Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված շենքերի և կառույցների ցանկը նույնպես հրապարակվում է ԿԸՀ-ն վեբ-կայքում:

10. Հիմնավորված գրավոր պատասխանը, ընտրական սուբյեկտի համապատասխան խնդրանքին, շենքեր և կառույցներ հատկացնելու պահանջով պետք է տրամադրվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ոչ ուշ, քան դիմումից 24 ժամ անց: Պատասխանի չներկայացումը նշված ժամկետում համարվում է դիմումի համաձայնեցում:

Լուսինե Աստոյան