Այսօր երրորդ օրն է այրվում է Բորժոմի-Խարավարուի ազգային զբոսայգու անտառները, կրակի տարածման սպառնալիքը դեռևս պահպանվում է: Հրշեջները դեռ չեն կարողանում վերացնել հիմնական հրդեհի սկզբնաղբյուրը, դժվարին տեղանքի պատճառով նրանք չեն կարող մոտենալ հրդեհի օջախներին:

Նախօրեին հրդեհն արագ տարածվեց քամու պատճառով, վերջին տվյալների համաձայն, վնասվել է մի քանի տասնյակ հեկտար անտառ: Դաբայից մեկ ընտանիք ստիպված տարհանվել է, սակայն ինչպես հայտարարում են իշխանությունների ներկայացուցիչները, բնակեցված տարածքների և օբյեկտների համար ոչ մի սպառնալիք չկա:

«Կրակի տարածման սպառնալիք, իհարկե, գոյություն ունի, եթե մենք չմարենք կրակը այս եզրին: Եթե այս ժայռը հանգչի, ես կարծում եմ, որ մենք կհաղթահարենք սուր փուլը: Կարծում եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել», – ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին
«Ռուսթավի -2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Վարչապետը արտակարգ իրավիճակների վայր ժամանեց երկուշաբթի երեկոյան: Այնտեղ նա անցկացրեց արտակարգ իրավիճակների շտաբի նիստ, որը ներառում էր` Ներքին գործերի նախարարության, Բնապահպանության նախարարության, Տարածքային զարգացման նախարարության, Պետական անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի ղեկավարներին, ինչպես նաև տեղի ինքնակառավարման ներկայացուցիչներին:

Հետո Կվիրիկաշվիլին հաղորդել է, որ Բորժոմի-Խարագաուլի ազգային զբոսայգու հրդեհը մարելու համար կօգտագործվեն Թուրքիայից և Ադրբեջանից բերված լրացուցիչ հակահրդեհային սարքավորումներ:

Ներկայումս Վրաստանի ՆԳՆ-ի սահմանային ոստիկանության երկու ուղղաթիռները և Ադրբեջանի ԱԻՆ-ի մեկ ուղղաթիռը օդից հրդեհն են հանգցնում:

«Այս պահին իրավիճակը ավելի լավ է: Հրշեջների համար նշվել են առաջնային գոտիները, որոնք պետք է հանգցվեն: Այս պահին երեք ուղղաթիռ է աշխատում: Թուրքիայից երկու ուղղաթիռներ ճանապարհին են: Նրանք առավոտյան քամու պատճառով չկարողացան հասնել, և հիմա ճանապարհին են, կես կամ երկու ժամվա ընթացքում, նրանք էլ կմիանան: Երեկոյան մենք կունենանք ավելի լավ իրավիճակ», – ավելացրեց վարչապետը:

Կվիրիկաշվիլիի խոսքերով, հրշեջ փրկարարների հետ աշխատում են նաև լեռնային հանգստագոտիների զարգացման ընկերության աշխատակիցները:

Մեկնաբանություններ են հնչել Վրաստանի Նախարարների Գրասենյակի այլ անդամների կողմից, ովքեր նույնպես ժամանել են կրակի վայր: Վրաստանի Էներգետիկայի նախարար Իլյա Էլոշվիլիի խոսքերով, արտակարգ իրավիճակների գոտու անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերին, շարունակվում է անխափան էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը:

2008 թվականի օգոստոսյան պատերազմում այրվել էր Դաբա գյուղի մոտ գտնվող անտառածածկ մեծ տարածք: Վերջին մի քանի տարիների ընթացքում այս տարածքում իրականացվում էր այրված անտառների վերականգնման աշխատանքներ:

Աղբյուրը` Новости-Грузия, լուսանկարը` Քեթևան Ռուխաձեի ֆեյսբուքյան էջից: