Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի մասնագետները ուսումնասիրում են օրենսդրության եվրոպական մոդելը, որը ծնողներին պարտադրում է երեխաներին պատվաստել, հակառակ դեպքում նրանց չեն ընդունի նախադպրոցական և տարրական կրթության հաստատություններ:

Ներկա պահին Վրաստանում երեխաներին պատվաստում են միայն ծնողների ցանկությամբ:

Չնայած այն հանգամանքին, որ վրացի բժիշկները կոչ են անում ծնողներին լրջորեն մոտենալ պատվաստումների հարցին, և ոչ մի դեպքում բաց չթողնել դրանք, Վրաստանում երեխաների մոտ 10%-ը միևնույնն է մնում է առանց պատվաստումների, – հաղորդել է Sputnik Վրաստանին, Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գիտական տնօրեն Պաատա Իմնաձեն:

«Մենք վաղուց ցանկանում ենք ընդունել օրենք… ԵՄ երկրները, ինչպիսիք են` Իտալիան, Ֆրանսիան արդեն ընդունել են այդպիսի օրենք և մենք հույս ունենք, որ մեզ մոտ նույնպես կընդունեն: Այս փուլում ընթանում է արևմտյան երկների օրենսդրության ուսումնասիրություն: Երբ կնդունվի այս օրենքը Վրաստանում դեռ հայտնի չէ», – հայտարարել է Իմնաձեն:

Ըստ նրա, օրենքի ընդունման անհրաժեշտությունը ծագել է, քանի որ շատ ծնողներ չեն հասկանում և չեն գիտակցում ժամանակին պատվաստումներ կատարելու կարևորությունը:

«Եթե ծնողները չեն հասկանում, որ նրանք պետք է պաշտպանեն իրենց երեխաներին, ապա հասարակությունը պետք է պաշտպանի նրանց: Խոսքը գնում է բոլոր այն պտվաստումների մասին, որոնք նախատեսված են Ազգային պատվաստումների ծրագրով», – նշել է Իմնաձեն:

Որպեսզի հասարակությունը իմանա պատվաստման կարևորության մասին, պետությունը մշտապես իրականացնում է տեղեկատվական քարոզչություն: Սակայն, ըստ բժիշկների, ծնողների որոշ մասը դեռևս հրաժարվում է պատվաստել իրենց երեխաներին: Որոշ մարդիկ բացատրում են իրենց որոշումը այն փաստով, որ պատվաստումները կարող են վնասել առողջությանը, ուրիշները դրանք համարում են անօգուտ:

Վրաստանի Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ, 2016 թվականի հունիսի 1-ին, ակտիվացվել է բջջային հեռախոսների հավելված, որի միջոցով ծնողները իմանում են, թե երբ երեխային տանել պատվաստման: Ազգային պատվաստման ծրագրի շրջանակներում Վրաստանում երեխաներին պատվաստվում են 12 տեսակի վարակների դեմ:

Պատվաստանյութի շնորհիվ կարելի է նվազեցնել դիֆթերիայի, կապույտ հազի, հեպատիտ B-ի, կարմրուկի, կարմրախտի, թոքաբորբի, պոլիոմիումի, ռոտավիրուսի վարակի, թոքախտի և արգանդի վզիկի քաղցկեղի վտանգի առաջացումը:

Վրաստանում 2013-2014 թվականներին, կարմախտի համաճարակի ժամանակ արձանագրվել է հիվանդության 11 000 դեպք և երեք մահվան դեպք: 2015 թվականին երկրում կարմրախտի 431 դեպք է գրանցվել: Մահով է ավարտվել միայն մեկը:

Նյութը` Sputnik Georgia