Ցուրտ գարունն ու չոր ամառը նպաստեցին Նինոծմինդայի շրջանի խոտի վատ բերքին: Բնակիչները մտահոգված են, նրանք ստիպված են երկու անգամ ավելի գումար ծախսել իրենց անասուններին կերակրելու համար:

seno 7

Նինոծմինդայի շրջանի գյուղերի բնակիչները, ովքեր անասնապահությամբ են զբաղվում, ստիպված են ամռանը խոտ հավաքել, երկար ձմռանն անասուններին կերակրելու համար:

seno 5

Խոտի քիչ լինելը մեծ դժվարություններ է ստեղծում Նինոծմինդայի շրջանի բնակիչների համար, քանի որ բնակչության 80 տոկոսը զբաղվում է անասնապահությամբ: Ըստ նրանց, խոտի մոտավոր գինը մեկ տուկի համար կազմում է 6-8 լարի: Եթե անասնակերը բավարար չլինի, ապա մարդիկ ստիպված կլինեն գնել, իսկ դա կանդրադառնա ընտանեկան բյուջեին, քանի որ ձմռանը պահել անասուններին դժվար կլինի:

seno 4

«Անցյալ տարի տուկը արժեր լարի 4, սակայն ներկայիս պայմաններում գներն աճել են երկու անգամ: Համեմատած նախորդ տարվա հետ, այս տարի խոտ չկա, իսկ գները համապատասխանաբար բարձր են», – ասում է Խաչատուր Խաչատրյանը Նինոծմինդայից:

seno 3

Ինչ վերաբերում է հացահատիկի բերքին, ըստ ֆերմերների հացահատիկի բերքը, այս տարի նույնպես կրկնակի քիչ է, քան նախորդ տարի էր: Ըստ այսօրվա տվյալների հացահատիկայինների գինը 60-65 թեթրի է:

seno 1

Ըստ բնակիչների, այս տարի եղանակը բարենպաստ չէր բերքի համար, եղանակային վատ պայմանների պատճառով ստացվել է վատ բերք, միջինից ցածր:

seno 6

Բորիս Ղարսլյան