Մինչ օրս 2017 թ.-ի տեղի ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 7 կուսակցություն, երեք կուսակցություն մերժում է ստացել, նրանցից մեկը երկրորդ անգամն է դիմել գրանցման համար և ստացել այն:

Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական cesko.ge կայքէջի տեղեկատվության, ընտրություններին մասնակցելու համար գրանցումն անցել են 7 կուսակցություններ: Այդ կուսակցություններն են` « Վրաստանի Եվրոպական դեմոկրատները », «Ազգային ժողովրդավարական կուսակցությունը», « Վրաստանի Քրիստոնյա- Պահպանողական կուսակցությունը », « Ժողովրդի կուսակցությունը », « Հայրենիքի որդիների շքանշանը. « Հայրենիք »», և «Նոր աջերը»: « Վրաստանի միասնության և զարգացման կուսակցությունը », գրանցման համար երկրորդ անգամն է դիմել: Առաջին անգամ նրան մերժել են նրա համար, որ փաստաթղթերը ներկայացվել են չլիազորված անձի կողմից:

«Նոր Քաղաքական կենտրոն (Գիրչի)» և « Վրաստանի աղքատության հաղթահարման և տնտեսական զարգացման կուսակցություն»
կուսակցություններին մերժվել է գրանցումը: Մերժման պատճառը փաստաթղթերի անհամապատասխանությունն է:

ԿԸՀ-ում գրանցման համար կուսակցությունները պետք է ներկայացնեն 25 000 ընտրողի ստորագրություն:

Վրաստանի քաղաքացիները հոկտեմբերին կընտրեն տեղական ինքնակառավարման մարմիններին (սակրեբուլո), ինչպես նաև շրջանների ղեկավարներին: Ընտրությունների պաշտոնական օրը կհայտարարվի քվեարկության օրվանից 60 օր առաջ:

Շուշան Շիրինյան