Հուլիսի 30֊ին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության սրահում տեղի ունեցավ երկու ֆիլմի ցուցադրություն: Ժողովրդին ներկայացվեց երիտասարդ ռեժիսոր Սոնա Տոնականյանի «Գնդակը» և «Բանակի մայրը» կարճամետրաժ ֆիլմերը:

«Բանակի մայրը» ֆիլմը պատմում է ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մոր մասին, ով անցել է այն ճանապարհը, որով պիտի որդին տուն վերադառնար: «Գնդակը» ֆիլմը սահմանամերձ գյուղերում կրակոցներին ընտելացած գյուղացու մասին է:

3

«Առաջին ֆիլմը «Գնդակը» միայն ես և ֆիլմում աշխատող անձնակազմն էինք տեսել, սա առաջին ցուցադրությունն էր, իսկ երկրորդի արձագանքները ավելի շատ են եղել: Թվով 4-րդ ցուցադրությունն էր: Ընտրվել են այս 2 ֆիլմերը, որովհետև բովանդակային առումով մոտ են՝ երկուսն էլ հակառակորդ հարևան ունեցող երկրի՝ Հայաստանի սահմաններին կատարվող գործողություններ են ներկայացնում՝ այս կամ այն չափով: 2 Ֆիլմում էլ չի շեշտվում հատուկ թշնամու անուն, չի նշվում թշնամին «վատն է», մենք «լավը»: Որովհետև թշնամուց վատ պատերազմն է, կենդանի պատերազմը» – ասում է ֆիլմերի հեղինակ Սոնա Տոնականյանը:

4

Ցուցադրությանը ներկա էր մոտ 40 մարդ:
«Քանի որ Ախալքալաքում սովոր չեն ֆիլմերի ցուցադրությունների, մտածում էի քիչ մարդ կլինի, բայց պարզվեց, շատերն են հետաքրքրվում», – ասաց Սոնան:

2

Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում ֆիլմի մասին:

Արթուր Մոսոյան