Հուլիսի 22-ից 23-ը Բաթումիում կայացել է կարատեի միջազգային առաջնություն, որին մասնակցություն են ունեցել Ախալքալաքի շրջանի Մաջադիա գյուղի 12 պատանիները և վերադարձել են հաղթանակներով:

Մարզիկները ներկայացել են տարբեր տարիքային խմբերով և քաշային կարգերով:

8-9 տարեկանների խմբում Շիրինյան Վարդը հանդես է եկել 2 քաշային կարգերում: 30 կգ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ տեղ, իսկ 38 կգ քաշային կարգում՝ 1-ին տեղ:

8-ից 9-ը տարեկանների 38 կգ քաշայինների խմբում Խեդոյան Սոսը զբաղեցրել է 2-րդ տեղ, իսկ Լադիկո Հովհաննիսյանը 30 և 38 կգ քաշային կարգերում զբաեցրել է 2-րդ տեղերը:

Պարոնյան Մարկոսը 23 կգ քաշային խմբում զբաղեցրել է դարձյալ 2-րդ հորիզոնականը, իսկ 12-ից 13 տարեկան խմբի 40 կգ քաշային կարգում Հովականյան Վիտյան զբաղեցրել է 3-րդ տեղ, նույն տարիքային խմբում 65 կգ քաշային կարգում Դանիիլ Մարգարյանը զբաղեցրել է 2-րդ տեղ, ով 56+ կարգում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

16-ից 17 տարեկանների խմբում Էվաջյան Վոլոդյան հանդես գալով 68 կգ և 61 կգ քաշային կարգերում զբաղեցրել է համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը:

Մաջադիա գյուղում արդեն 8 տարի է, ինչ Սարգիս Մարգարյանը մարզում է երիտասարդների, ովքեր ունեն հաջողություններ թե երկրում, թե երկրից դուրս: Վոլոդյա Էվաջյանը աշխարհի, Եվրոպայի, Հայաստանի և Վրաստանի չեմպիոնների տիտղոսների է արժանացել:

Խմբի անդամների կազմում կա նաև կովկասի և միջազգային տարբեր մրցույթների չեմպիոններ: