Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից: Այս մասին տեղեկատվությունը տարածել են ուկրաինական ԶԼՄ-ները, հղում անելով ներգաղթի ծառայության տարածած տեղեկատվությանը:

Ըստ ներգաղթի ծառայության տարածած տեղեկատվության, այդ որոշումը կայացվել է, Ուկրաինայի քաղաքացիության օրենքի երկու կետերի խախտման պատճառով: Ըստ նրանց, Սահակաշվիլին քաղաքացիության ստացման հարցաշարի լրացման ժամանակ գրել է կեղծ տեղեկություններ: Թեև չի հստակեցվում, թե ինչ տեղեկատվություն մասին է խոսքը:

Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Արմատական կուսակցության ազգային պատգամավոր Իգոր Մոսիյչուկը:
«Ինձ հաստատում են, որ դա ճիշտ է, – վրացական Յանուկովիչ Միխո Սաակաշվիլիին զրկել են ուկրաինական քաղաքացիությունից, և սա վկայում է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն վերջապես սկսել է ընդունել իր սեփական սխալները: Վրաստանի թափառող շապիտո-կրկեսի շրջագայությունը հստակ ձգձգվել է և, իրոք, սկսել է սպառնալ ուկրանիական պետությանը», – գրել է նա:

Միխեիլ Սաակաշվիլին ստացել էր Ուկրաինայի քաղաքացիություն 2015 թ.-ի մայիսի 29-ին, Ուկրաինայի նախագահի հրամանով:

Սահակաշվիլին կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը 2015 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել էր, որ ընդունելով այլ երկրի քաղաքացիություն, նա վիրավորել է իր երկիրը: Միխեիլ Սահակաշվիլին մեկնել է Վրաստան 2013 թ.-ին, Գիորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունից հետո:

Լուսինե Աստոյան