Հուլիսի 25-ին Ախալքալաքում «Ուսանողական արշավ Ջավախքում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ վազքի մարաթոն առողջ ապրելակերպը մասսայականացնելու համար:

marafon 2

Մարաթոնի ընթացքում բոլոր մասնակիցները վազեցին ամբողջ քաղաքի երկայնքով, սկսած Ախալքալաքի հարավից մինչ հյուսիսային ծայրամաս: Վազորդները կանգ առան քաղաքի բերդի մոտ, որտեղ միասին երգեցին պետական հիմնը:

marafon 1

Մարաթոնին Ախալքալաքում մասնակցեցին տեղի քաղաքացիները, արշավի ուսանողները, տեղի իշխանությունների ու Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները և այլն:

marafon 5

Կազմակերպիչները ցանկանում են, որ մարաթոնը դառնա մշտական:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի այս մարաթոնը շարունակվի հավերժ, որպես ավանդույթ, քանի որ այս պարզ վազքը շարժառիթ էր բոլորի համար», – ասաց կազմակերպիչներից մեկը, ԹՊՀ (Թբիլիսիի պետական համալսարանի) 4-րդ կուրսի ուսանող Սոֆիո Նիշնիանիձեն:

marafon 6

«Ուսանողական արշավ Ջավախքում» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել էր մարաթոնը, գոյություն ունի մի քանի տարի: Այս ծրագիրը նախաձեռնել և իրականացրել է Վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի թեմը: Ծրագրի շրջանակներում ուսանողները Թբիլիսիի բուհերից մեկնում են Ջավախք և մասնակցում տարբեր տեսակի ակտիվությունների և միջոցառումների:

marafon 3

Անցյալ տարի, հուլիսի 23-ին նման մարաթոն կազմակերպվել էր Ախալցխայում:

marafon 4

Կատյա Մոսոյան