Ախալքալաքում արդեն չես լսի պատմություններ, երբ հարսին հանդիմանում են այն պատճառով, որ ծնել է դուստր, ոչ թե որդի: Սակայն, որոշ վայրերում դեռ կան կարծրատիպեր, որ որդու ծնունդը` հպարտություն է, իսկ դուստրը` ընդամենը լրացումներ է ընտանիքում:

Արաքսյան ծննդաբերել է երրորդ դստերը, երբ նա նոր էր հղիացել, իհարկե, բոլորն ընտանիքում ցանկանում էին, որ ի վերջո տղա ծնվեր: Սակայն, շուտով պարզվեց, որ կրկին աղջիկ է ծնվելու, բայց նա թաքցրեց դա իր ընտանիքից, որ նրանք չցանկանան արհեստականորեն դադարեցնել հղիությունը: Ողջ հղիությունը Արաքսյան անցկացրեց լարվածության ու վախի մեջ թաքցված հանգամանքի պատճառով: Սակայն աղջիկը ծնվեց և ուրախություն դարձավ իր ընտանիքի կյանքում:

Նման պատմությունները, ներքին ողբերգությամբ սպասվող երեխայի սեռի հետ կապված շատ են: Բայց նվազել է ստիպված հղիության արհեստական ընդհատումը այն պատճառով, որ մոր արգանդում աղջիկ է:

Մեր կողմից անցկացված հարցումը Ախալքալաքի փողոցներում ցույց տվեց, թե որքան ազատական են ախալքալաքցիները երեխայի սեռի հարցի հետ կապված: Տեսախցիկի առջև պատասխանողներին հիմնականում միևնույնն էր, թե ով է ծնվելու ընտանիքում: Բայց շատերը խուսափում էին տեսախցիկից:

Այվազյան Հասմիկը 3 երեխա ունի, թեև նրանք այժմ մեծ մարդիկ են, բայց մոր համար նրանք միշտ մնում են երեխա:

«Երկու աղջիկներից հետո ես տղա ունեցա: Ինչ էլ որ լիներ, ես պիտի տղա ունենայի, նույնիսկ, եթե դա տասներորդ երեխան լիներ: Ըստ մեր հայկական ավանդույթների, ընտանիքը պետք է անպայման ժառանգ ունենա: Այժմ շատ երիտասարդի մոտ փոխվել է մտածելակերպը, բայց մեր ժամանակ միշտ ասում էին, որ անհրաժեշտ է անպայման տղա ունենալ: Իրականում, երեխայի ծնունդը արդեն հրաշք է, երկու սեռերն էլ կարևոր են», – ասում է Հասմիկ Այվազյանը:

Սամվել Ստամբոլցյանը վերջերս է ընտանիք ստեղծել: Նրանք ունեն մեկ դուստր, նա սիրում է նրան, բայց նա կարծում է, նրանք անպայման պետք է տղա ունենան:

«Տղան կյանքի ընթացքում, ինչպես տղամարդ կողքիդ կանգնած է: Պահպանելու համար մեր գոյությունը, տղա է պետք», – ասում է Սամվել Ստամբոլցյանը:

Կարինե Գալստյանի համար գաղափարը, թե սերունդը շարունակողը տղան է, փաստ չէ:

«Ամուսնանալով աղջիկները կարող են պահել իրենց ազգանունները: Հետո ամուսնանում են հայի հետ շարունակում սերունդը: Ես ունեմ երկու աղջիկ, և ես շատ գոհ եմ», – ասում է Կարինե Գալստյանը:

Ախալքալաքի շրջանում մեկ տարվա ընթացքում միջինը ծնվում է 480-520 երեխա: Մի փոքր առավելությամբ, բայց ավելի շատ տղաներ են ծնվում: Շրջանում 2010, 2011թթ. համեմատ ծնելիությունը ավելացել է 30-40%-ով:

Created using Visme. An easy-to-use Infographic Maker.

Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանն ասում է, որ երեխայի սեռի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է վերջին 3-4 տարիների ընթացքում: Հիմա կարևորն այն է, որ ընտանիքում երեխա լինի, և սեռն այնքան էլ կարևոր չէ:

«Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ նախկինում գոյություն չունեին ուլտրաձայնային սարքեր, որոնք թույլ են տալիս նախօրոք իմանալու սեռը, բայց հիմա դա հնարավոր է, և նրանք արդեն պատրաստվում են դրան: Մարդիկ գալիս են մեզ մոտ արդեն դրա հետ հաշտված: Մենք չենք տեսնում սուր պահեր: Բայց ամեն դեպքում, տղա զավակին հայկական ընտանիքում կարևորություն է տրվում», – ասում է Ախալքալաքի հիվանդանոցի մենեջերը:

Շուշան Շիրինյան
Ջուլիետա Տոնականյան