Այսօր Ախալքալաքում, «Grand Mur» հյուրանոցում կայացավ 13 կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն «Ջավախքի դիմանկարներ» թեմայով: Նյութերը պատրաստել էին “Multimedia Skills For the Ethnic Communities” թրեյնինգի մասնակիցները Ախալքալաքից և Նինոծմինդայից:

Gipa1

GIPA6

2016 թ.-ի նոյեմբերից GIPA-ն իրականացնում է թրեյնինգներ տարբեր ուղղություններով Վրաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ և հովանավորությամբ:

Այս թրեյնինգի ավելի քան 40 մասնակիցներ Ախալքալաքից, Նինոծմինդայից և հարակից գյուղերից աշխատել են ֆիլմերի նկարահանմանը, որոնք մասնակցում էին մրցույթ-ցուցադրությանը: Ֆիլմերը գնահատեց պրոֆեսիոնալ ժյուրին, բաղկացած 4 անդամներից: Ժյուրին 13 ֆիլմերը դիտելուց հետո, որից 7-ը Ախալքալաքից էր, իսկ 6-ը Նինոծմինդայից, ընտրեց 5 հաղթողներին: Դրանցից 2 ֆիլմ ստացան հատուկ մրցանակ: Մնացած 3-ը, 1-ից 3-րդ հորիզոնական:

GIPA8

GIPA3

2 հատուկ մրցանակների արժանացան «Միայնակություն» ֆիլմը (Հեղինակներ` Վերոնիկա Թումասյան և Գայանե Դարբինյան) և «Ընկերություն» ֆիլմը (Հեղինակներ` Գոհար Արաբյան և Սեդրակ Սարգսյան):

GIPA4

Երրորդ տեղը տրվել է «Օֆելիա և Արտաշ` տարեց զույգի կյանքը» ֆիլմին (հեղինակներ՝ Անահիտ և Լոլիտա Արոսյաններ), երկրորդ տեղում է «Բռնցքամարտիկը» ֆիլմը (Ֆիլմի հեղինակներ` Արթուր Մոսոյան, Մարգարիտա Խասանշինա և Բելլա Զոփունյան), իսկ առաջին տեղը գրավեց Նինոծմինդայից Կարեն Շահբեկյանն իր «Մեծ ընտանիք» ֆիլմով:

GIPA9

GIPA7

GIPA10

“Multimedia Skills For the Ethnic Communities” նախագծի նպատակն է հնարավորություն տալ տարածաշրջանի երիտասարդ սերնդին ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու համար ցանկացած մասնագիտության պարագայում, և դառնալ ակտիվ քաղաքացի տարածաշրջանի, երկրի և աշխարհի համար:

Քրիստինե Մարաբյան