Այս օրերին շուրջ 125 երեխա առավոտյան ժամը 11:00-ից մինչև երեկոյանը 16:00 իրենց ամառային հանգիստն անցկացնում են «Տավշանկա» կոչվող հանգստյան գոտում:

Հուլիսի 15-ից մեկնարկեց Ախալքալաքի ճամբարը, որը 10 տարի անընդմեջ կազմակերպում է Ախալքալաքի վարչությունը: Ճամբար կարող են հաճախել 7-ից 14 տարեկան երեխաները:
jambarr

Ամենամյա ճամբարի նպատակն է ամառային օրերին քաղաքի երեխաների առօրյան ավելի հետաքրքիր դարձնել, նրանց մոտ զարգացնել թիմային մտածելակերպ, հետաքրքիր ու միաժամանակ տարբեր զվարճալի խաղերի միջոցով բարոյական արժեքներ սերմանել:

jamba

Ճամբար են հաճախում 250 երեխա երկու հոսքով, յուրաքանչյուրում 125-ական երեխա: Մի հոսքի համար նախատեսված է 15 օր:

jambar qaxaqayin

Ճամբարը կազմակերպելու և սննդով ապահովելու էլեկտրոնային մրցույթը 15 000 լարիով հաղթել է «Անահիտ Հակոբյան» ընկերությունը: Այս գումարի սահմաններում երեխաներին, և սննդով են ապահովում, և լիդերներին ու բուժքրոջը վարձատրում, գնդակներ և այլ խաղալիքներ ձեռքբերում:

jamb

«Անցած տարվա հետ համեմատած մեկ խումբ կրճատվել է, քանի որ ընդհանուր ֆինանսավորումն է նվազել: Նախնական գումարը 36 000 լ-ից իջել է 23 000-ի, իսկ տենդերի արդյունքում մնացել է ընդամենը 15 000 լ: Սահմանված սննդակարգի համաձայն պաղպաղակ ենք տալիս, միրգ, բուտերբրոդ, լիմոնատ և այլն: Ես ինքս ամեն օր ստուգում եմ, որպեսզի թե տրանսպորտը, թե ուտելիքը նորմալ լինի: Մենք երեխաների հետ գործ ունենք, պատասխանատվությունը մեծ է», – ասաց Ախալքալաքի Վարչության սպորտի և մշակույթի բաժնի պետ՝ Վալերի Ստելմաշովը:

gndak

Արմենն ու Վահեն նույն փողոցի երեխաներ են: Ի տարբերություն Վահեի Արմենն առաջին անգամ է այս ճամբարում:

«Երեք օր է գալիս եմ: Այստեղ լավ է, նոր ընկերներ ունեմ արդեն, իրենց հետ ֆուտբոլ եմ խաղում»,- ասաց 10 տարեկան Արմենը:

jambar

«Երեխաներին տանում ենք մաքուր բնություն, չնայած մաքուր խոսքն էլ չակերտավոր է, ցավոք սրտի բնությունը մենք մաքուր չենք թողնում: Մենք դեռ չունենք այն մշակույթը, որ քեֆ-ուրախություն անելուց հետո մեր հետևից աղբը մաքրենք: Երկու օր ճամբարականների հետ տարածքն ենք մաքրել»,- ասաց Վալերի Ստելմաշովը:

jambar1

Երկրորդ հոսքի երեխաները հնարավորություն կունենան հաճախել ճամբար օգոստոսի 1-ից:

Աղունիկ Այվազյան