ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն նշանակվել է փոխվարչապետ: Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօրվա կառավարության նիստում:

Ինչպես հայտարարել է վարչապետը, շատ կարևոր է, որ առաջնահերթություններում նշված լինի արտաքին ուղղությունը:

«Դա միշտ եղել է գերակա, և հիմա մենք կարծում ենք, որ ևս մեկ անգամ ընդգծելու է Վրաստանի ապագան կառուցելու գործում մեր արտաքին գերակայությունների կարևորությունը: Միխայիլ Ջանելիձեն արել է շատ հաջող քայլեր: Մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի հաջող ավարտը շատ կարևոր էր, և այս առումով առավել կարևոր դեր խաղաց Արտաքին գործերի նախարարությունը: Ինչպես նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնավարման ընթացքում Միխայիլ Ջանելիձեն գլխավոր բանակցողն էր Եվրոպայի հետ ազատ առևտրի համաձայնագրի ձևակերպման գործընթացում: Մենք կարծում ենք, որ սա շատ կարևոր որոշում է, և մենք կարծում ենք, որ արտաքին ուղղությունների առաջադրումը առաջնահերթություններում նույնպես օգուտ կհանդիսանա երկրում եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացում», – հայտարարեց Գիորգի Կվիրիկաշվիլին:

Լուսինե Աստոյան