Ախալքալաքի Խաս Բախչա զբոսայգին բարեկարգվում է, արդյունքում կլինի պլաստիկ ճոճանակների մեկ նոր կոմպլեկտ և խաղահրապարակ (տենդեր-մրցութային փաստաթղթերում ատրակցիոն) 58 410 լարի չափով, կփոխվի հին կոմպլեկտի տակի ծածկույթը:

Ախալքալաքում կա միայն մեկ զբոսայգի, որտեղ ծնողները կարող են տանել իրենց երեխաներին ժամանակ անցկացնելու: Արդեն որերորդ անգամն է քաղաքային իշխանությունները փորձում են բարեկարգել այգին: Չնայած 2015 թ.-ին քաղաքային զբոսայգու համար ծախսվել է 119 295.88 լարի, դեռևս զբոսայգին Ախալքալաքի բնակչությանը չի ձգում: Զբոսայգու կանաչ գոտում մոլախոտեր կան, գիշերային լուսավորություն չկա, զբոսայգու կենտրոնում մթության մեջ հանգիստ խշխշում է բարեկարգված փոքր շատրվանը: Բարեկարգման արդյունքում Խաս Բախչա զբոսայգու դաշտում կանաչ գոտին փոքրացել է, բրուսչատկայով է ծածկված զբոսայգու մեծ մասը և մասամբ մնացել է հին ասֆալտը:

Այս անգամ շրջանային բյուջեից նախագծի համար հատկացվել է 62 197 լարի: Ի սկզբանե, տենդեր-մրցույթը հաղթել էր անհատ ձեռներեց Արթուր Ասլանյանը, բայց որակազրկվել տեխնիկական փաստաթղթերի պատճառով: Որից հետո տենդեր-մրցույթում հաղթող է ճանաչվել ՍՊԸ “Վեմ”-ը, տենդերի գումարը կազմել է 58 410 լարի: Ախալքալաքի Շրջանային վարչության և «ՎԵՄ»-ի միջև պայմանագիրը ստորագրվել է 14/06/2017 մինչև 09/04/2017 ընկած ժամանակահատվածում աշխատանքների իրականացման համար:

Det plosh

Ըստ ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանի, նախագծի նախագծողները հավաստիացրել են, որ նույն խաղահրապարակները կան Թբիլիսիում և Բորժոմիում: Նախագիծը կազմվել է ձմռանը, և արդյունքում ստացվել է, որ նախագծողը սխալվել է հաշվարկների մեջ, իսկ Ախալքալաքի Շրջանային վարչության կողմից ընտրված պարագաները չտեղավորվեց կլոր, կամ էլիպսաձև խաղահրապարակում, որոշվեց խաղահրապարակին քառակուսիի տեսք տալ:

«Տենդեր-մրցույթում առաջարկվող սխեմաների երկու տարբերակներն էլ չտեղավորվեցին տարածքում, որը նախատեսված էր: Դաշտի նախագծողը նշել է կլոր և էլիպսաձև 10 մետր տրամագծով: Իսկ պարագաները, որը մենք ընտրել ենք, եթե հավաքեք կողք կողքի 10 մետր: Այնպես ստացվեց, որ տարածքում չտեղավորվեց: Որտեղ հնարավոր էր, մենք շրջապատում նախատեսել ենք կանաչ գոտի: Պոլիվինիլային գոտին կլինի պարագաների տակ, որպեսզի անձրևից հետո ջուրը չկանգնի պարագաների տակ: Այն օրինակները, որոնք կան տենդերում չեն լինի: Աքսեսուարներ. լուսավորություն, պիտույքներ», – ասում է Ալբերտ Նահատակյանը:

Created using Visme. An easy-to-use Infographic Maker.

Մեր հարցին թե, անհնար էր ինչ-որ նոր բան մտածել, Ալբերտ Նահատակյանը պատասխանեց:
«Ոչ ոքի կողմից առաջարկություններ չի արվել, այդ թվում, թե ձեր կողմից, թե ժողովրդի: Իսկ երբ մենք ներկայացնում ենք, Սակրեբուլոյի արձագանքը ձեզ հայտնի է: Ոչ ոք չի օգնում հարցի տեխնիկական լուծմանը, որպեսզի անենք այսպես կամ, այլ կերպ, պարզապես գալիս քննարկում և գնում են: Իսկ անելուց հետ, գալիս ասում են, եթե այսպես անեիք, եթե այսպես անեիք, ապա դա ավելի լավ կլիներ: Նախօրոք ասեք», – ասում է նա:

Քրիստինե Մարաբյան