Վրաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել լրացուցիչ զենք Միացյալ Նահանգներից: Ինչպես հաղորդում է Պաշտպանության նախարարությունը «Ինտերպրեսնյուզ»-ին, խոսքը գնում է խորհրդային զենքի աստիճանական փոխարինման պրոցեսին: Զենքը լինելու է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան:

Մասնավորապես խոսքը գնում է` M240 գնդացիրների և M4 ավտոմատ ինքնաձիգների մասին:

Ըստ նրանց տեղեկատվության, զենքը գնվելու է այն միջոցների հաշվին, որոնք հատկացնում է ԱՄՆ-ն Վրաստանին ամենամյա օգնության շրջանակներում:

«Երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում ԱՄՆ-ի դեսպանատունն ամեն տարի հատկացնում է ֆինանսական օգնություն բարելավելու համար Վրաստանի պաշտպանական կարողությունները: Ռազմական նշանակության գույքի ձեռք բերումը կիրականացվի հենց այս օգնության շրջանակներում», – հայտարարել է Պաշտպանության նախարարությունը: