15-16-րդ դարերին թվագրվող գերեզմանոցը Կարծախ գյուղում որպես սրբավայր են ընդունում: Ավետենց սուրբ կոչված վայրում 4 խաչքար կա հայկական վիմագրություններով :

Ավետենց սուրբը գտնվում է Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղից դեպի թուրքական սահման տանող ճանապարհին, որտեղ գյուղացիների դաշտերն են:

Կարծախի բնակիչ Հակոբ Քերոբյանի խոսքերով, այս վայրը սրբատեղի է իրենց համար: Մարդիկ այստեղ ուխտի են գալիս տարբեր վայրերից, մոմ վառում, մատաղ կտրում, Սրբից հայցելով իրենց նպատակների իրականացում:

tapanaqar

«Մենք ասում ենք Ավետենց սուրբ, որովհետև այս հողերը պապական պատկանել են Ավետյաններին: Այստեղ նախկինում հայկական գյուղ է եղել: Մեծերը պատմում էին, որ այստեղ մատուռ է եղել, դրա համար մենք մոմ ենք վառում, իսկ այս մյուսը տապանաքար է: Գուցե գյուղի տերտերի տապանաքարն է, տեսեք ամբողջ շրջակայքը դաշտեր են, իսկ այս տարածքը առանձնացված է, մեծ քարեր կան, դաշտերը մշակող տրակտորները չեն կարող մոտենալ, քանի որ հանդիպում են մեծ քարերի: Եթե այստեղ հնագիտական պեղումներ կատարեն, ապա շատ հետաքրքիր բաներ կգտնեն», – ասում է Հակոբը:

Srbatexi

Վերջինս հիշում է, որ 1993 թվականին Կանադայից ուսանողների մի խումբ է եկել, ովքեր իրենց հետ ունեցել են տեղագրական քարտեզ, որտեղ կոնկրետ նշված է եղել, որ այս տարածքում խաչքարեր կան: Հնագիտական ինստիտուտի վերջին կուրսի ուսանողները 5 օր շարունակ ուսումնասիրել են խաչքարերը:

Karcax Xachqar

«Խաչքարը դա հայությունն է, աշխարհով մեկ է, եթե մեկը խաչքարի հետ գործ ունի ուրեմն նա հայ է, ուրիշ ոչ մի ժողովրուրդ խաչքար չունի: Այս արձանագրությունները մասնագետ մարդիկ կարդացին, ասացին, որ 11-րդ դարի մատուռի խաչքար է: Երկրագունդն անընդհատ ծավալային ընդարձակում է ստանում, դրա համար էլ խաչքարները մտնում են գետնի մեջ: Կանադայից եկած ուսանողները այս մի խաչքարը դուրս հանեցին, բայց տեսեք 20 տարի է անցել, կրկին 30 տոկոսով խաչքարը ընկղմվել է հողի մեջ», – նշեց Հակոբ Քերոբյանը:

xachqar Karcax

Հնագետ Սամվել Կարապետյանն իր «Ջավախք» գրքի 289-րդ էջում անդրադառնում է այս տեղանքին և խաչքարներին:

«Սամախոր (Ավետենց Սուրբ) գյուղատեղի. Կարծախից 4,5 կմ հարավ-արևմուտք՝ Խոզապին լճի հյուսիսային ափից 150մ հեռու, միջնադարյան գյուղատեղիի և գերեզմանատան ավերակներն են: Հնավայրում պահպանվել են ՋԵ-ՋԶ դարեր թվագրվող, կիսով չափ հողի մեջ խրված 4-5 խաչքար: Խաչքարը. ավելի նման է ժայռախաչի, արևմտահայաց երեսին վրա, գեղաքանդակ հիմնախաչի վերին թևի երկու կողմերում քանդակված են խաղողի ողկյուզներ, ստորին խաչաթևի երկու կողմերում թռչնապատկերներ են. հյուսիսային կողի ստորին մասում կիսաեղծ թվագիրը (2 տող), իսկ հարավհայաց երեսին՝ խառն ու անկանոն գրչությամբ. նաև հողմահար 8 տող», – կարդում ենք «Ջավախք» գրքում:

xachqar1
Այստեղ գրված է.
«Ս(ՈՒՐ)Բ ԽԱՉ(Ս), ԿԱՆԿ(Ն)ԵՑԻ (Յ)ԻՇԱՏԱԿ ԻՆՁ ԵՒ ԾՆՈՂԱՑ… ԹՎ(Ա)Կ(Ա)Ն Ղ»:

arcanagrutyun

«Երևում է, որ 15-16 դարերի հայոց գերեզմանոց է, որ պատկանել է այդ ժամանակ լճափի այդ մասում գոյություն ունեցած մի հայաբնակ գյուղի: Տողերի հերթականության խախտմամբ գրված է՝ «Խաչս յիշայտակ է Յակոբին, Շահնիկարին»»,-ասաց հնագետ Սամվել Կարապետյանը:

xachqarner

Աղունիկ Այվազյան