Թբիլիսիի հրշեջ-փրկարարական ծառայության ջոկատներն արդեն մեկ ժամից ավելի է փորձում են մարել Դիդուբե թաղամասի Էլիավա փողոցում շինանյութի ամենամեծ շուկաներից մեկում բռնկված հրդեհը:

Մոբիլիզացվել է 17 մարտական հաշվարկ: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվության՝ հրդեհի մասին ահազանգը ստացվել է 21:30-ին: Այրվում է ավտոպահեստամասերի շուկան, տուժածներ չկան:

Տեսանյութը՝ Ռուսթավի 2-ի ֆեյսբուքյան էջից

Տեղեկատվությունը՝ Ալիք մեդիայի