Ախալքալաքի Սպորտ դպրոցի սաները, ովքեր զբաղվում են կարատե դո շոտոկան մարզաձևով որակավորման քննություններ հանձնեցին:

Հունիսի 24-ը Ախալքալաքի Սպորտ դպրոցի և Մաջադիա գյուղի կարատեի խմբակի սաների համար պարտավորեցնող օր էր, շուրջ 23 մարզիկներ քննություն հանձնեցին և ստացան տարբեր գույնի գոտիներ: Որակավորման քննությունները անցկացվում են տարին երկու անգամ: Մարզիկները քննություն են հանձնում՝ կատա, կիխոն, կումիտե ոճերում, տեխնիկական հնարքների կիրառման և ֆիզիկական պատրաստվածության:

Մարզիկների ատեստացիան անցկացվում է Վրաստանի կարատեի չափանիշների համապատասխան:

sport

Ախալքալաքից սպիտակ գոտի 9 քյու (ռոկուքյու) ստացան այն մարզիկները, ովքեր առաջին անգամ էին քննություն հանձնում: Իսկ 2 քյու (նիքյու), 3 քյու (սանքյու), 1 քյու (իկքյու) դարչնագույն գոտի ստացան նրանք, ովքեր տարբեր մրցանակային տեղեր են զբաղեցրել:

Առաջին տեղ՝ Աքսաննա Ավետյան՝ Open Tbilisi, Open Batumi, առաջին և երրորդ տեղ՝ Open Trabzon:

Վլադիմիր Ջինիսյանը Վառնայից վերադարձել է բրոնզե մեդալով:

Արտյոմ Ավագյան, 12-13 տարեկան, Open Trabzon մրցաշարից վերադարձել է ոսկե մեդալով: Վերոնշյալ մարզիկները պարապում են մարզիչ Ռաֆայել Դարբինյանի մոտ:

Վալոդյա Էվաջյանը Open Batumi մրցաշարից վերադարձել է բրոնզե մեդալով, նա մարզվում է մարզիչ Սարգիս Մարգարյանի մոտ:

Աղունիկ Այվազյան