Հունիսի 17-ին Սվանեթիում անցկացված «Սվանեթիի լեռներ» միջազգային փառատոնին Վաչիանի պարային խումբը արժանացել է առաջին պատվավոր հորիզոնականի։

Հրավերը ուղղված է եղել անմիջապես Վաչիանի պարային համույթին, իսկ շրջանը այդ փառատոնին մասնակցում էր առաջին անգամ։ Խմբի փառատոնին մասնակցելու ծախսերից տեղական իշխանությունն ապահովել է տրանսպորտի, սննդի և մասնակցության գումարը, իսկ մնալու խնդիրը խմբի անդամներն են լուծել։

«Սվանեթիի լեռներ» փառատոնն անցկացվում է ամեն տարի, որին մասնակցում են ինչպես Վրաստանի տարբեր շրջաններից, այնպես էլ արտասահմանից։

««Սվանեթիի լեռներ» փառատոնին մասնակցում էին 15 պարային խումբ Վրստանից և Ուկրաինայից։ Խմբերը հանդես էին գալիս տարբեր տարիքային կարգերում։ Մեր խումբը արժանացավ երիտասարդների խմբում առաջին պատվավոր մրցանակին։ Այս փառատոնը կարելի է ասել մեր մասնակցած փառատոններից լավագույններից էր», – մեզ հետ զրույցում ասաց Վաչիան պարային համույթի ղեկավար Նասլեթ Քեյանը։

Ախալքալաքից Սվանեթի գնացած 26 հոգանոց խումբը այդտեղից վերադարձել էր դրական զգացողություններով և հաղթական տրամադրությամբ։

Ջուլիետա Տոնականյան