Վրաստանի մասնակից Անահիտ Ստելմաշովան արժանացել է 2-րդ կարգի մրցանակի Երևանում ընթացող Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների IV միջազգային մրցույթ-փառատոնի Պատանեկան «Ա» խմբի լսումների արդյունքում:

Արդեն 4–րդ անգամ է Երևանում անցկացվում է Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային փառատոնը։

Հունիսի 17–ից 24–ը Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) աջակցությամբ Երևանում պատանի և երիտասարդ դաշնակահարների համար անցկացվում Առնո Բաբաջանյանի անվան IV միջազգային մրցույթ–փառատոնը։ Մրցույթ–փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտական մանկավարժական քոլեջը։

11-ամյա դաշնահակարը՝ Անահիտ Ստելմաշովան Ախալքալաքից է: Նրա մայրը աղջկա հերթական հաղթանակի առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երկրորդ տեղ և կրկին դրամական պարգև… զգացմունքները խեղդում են ինձ, խոսքեր չունեմ: Կնշեմ միայն, որ մնացած հաղթած երեխաները Հայաստանից են»:

I մրցանակ.
Գևորգյան Արփինե (Հայաստան)
Խաչիկյան Էլեն (Հայաստան)
Ավանեսյան Աիդա (Հայաստան)

II մրցանակ.
Պոլոյան Վալերի (Հայաստան)
Ստելմաշովա Անահիտ (Վրաստան)
Անդրիասյան Գայանե (Հայաստան)

III մրցանակ.
Ժանիսբեկովա Ադեմա (Ղազախստան)
Մսրյան Գառնիկ (Հայաստան)
Ավագյան Յուրի (Հայաստան)

Պատանի դաշնակահար Անահիտ Ստելմաշովայի մասին կարող եք կարդալ հետևյալ հղումով.

Աղունիկ Այվազյան