Ալաթուման գյուղը «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում, երեք տարի անընդմեջ գումար էր հավաքում, իրենց կարծիքով առողջության համար վտանգավոր, գյուղի ասբեստե ջրատար խողովակները փոխելու համար: Հավաքված գումարը բավարար չէ ջրատար խողովակները փոխելու համար, սակայն, տեղական բյուջեն կավելացնի պակասող գումարը:

Բեժանո-Ալաթուման ջրատար խողովակը կառուցվել է 1990 թ.-ին ասբեստե խողովակներից: Ջրատարի երկարությունը 6 կմ 400 մ է, որից մոտ 1 կմ 500 մ-ը անցնում է մասնավոր հողերով:
Չնայած Ալաթումանցիների տները ապահովված են ջրով, բայց միևնույնն է այս գյուղում խմելու ջուրը կրում են գյուղի երկու աղբյուրներից: Բանն այն է, որ մարդիկ կարծում են, որ ասբեստե խողովակներն են մեղավոր, որ գյուղում տարածված են աղիքային հիվանդությունները: Գյուղացիները ջրատար խողովակի ջուրը օգտագործում են միայն եռացնելուց հետո, կամ օգտագործում են կենցաղային նպատակների համար: Նրանք խմում են աղբյուրի ջուրը: Ալաթուման գյուղում ներկա պահին ապրում է 130 ընտանիք, իսկ կար ժամանակ երբ նրանք 245-ն էին:

Սամվելը Ալաթումանից դժգոհում է, որ իրենք երկար տարիներ է խմում են ասբեստե խողովակներից հոսող վտանգավոր ջուրը, ու այդ պատճառով ամբողջ գյուղով որոշել են վերջապես փոխել խողովակները:

«Երեք ամիս մենք ընդհանրապես ջուր չենք ունենում: Բեժանո գյուղի բնակիչները ծակում են խողովակները ու ոռոգում են իրենց արտերը և չեն թողնում,որ ջուրը հասնի մեզ: Իսկ այդ ամիսներին այնտեղ ինչ ասես չի լցվում. առնետներ, աստկած շներ, իսկ հետո, երբ ջուրը թողնում են, այս ամենը ջրի հետ միասին գալիս է մեզ խողովակներով և մենք այդ ջուրը խմում ենք », – դժգոհում է Սամվելը:

Այդ իսկ պատճառով գյուղացիները տեղի իշխանությունների հետ միասին որոշել են անցկացնել ջրատար խողովակի մի նոր, պլաստմասե խողովակներով գիծ, հատուկ Ալաթումանի համար:

Վարդևանյան Հովիկն ասում է, որ երբ մյուս գյուղերը «Օգնություն գյուղին ծրագրի» գումարները ծախսում էին իրենց գյուղական ճանապարհների բարեկարգման համար, նրանք ջրատարի համար գնում էին նոր պլաստմասե խողովակներ:

Երեք տարի բնակիչները գնում էին պլաստմասե խողովակներ, բայց «Օգնություն գյուղին ծրագիրն» ավարտված է, և բնակիչներին դեռ գումար է պետք խողովակներ ձեռք բերելու համար:

Ալաթուման գյուղի լիազոր Բաբկեն Տոնոյանն ասում է, որ տեղի իշխանությունները խոստացել են հատկացնել գումար ջրատարի շինարարությունը մինչև վերջ ավարտելու համար: Գնվել է 1800 մ խողովակ:

«Մենք գնել ենք 1 մ-ը 22 լարիի: Չի հերքիում 4600 մ խողովակ: Ասբեստե խողովակներից ջուր խմելը վտանգավոր է, դրանք արտադրում են թունավոր նյութեր: Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել փոխել բոլոր ասբեստե խողովակները: Լոմատուրցխում և Խանդոյում փոխել են, մնացել ենք մենք և Բարալեթը », – ասում է Բաբկեն Տոնոյանը:

Բաբկեն Տոնոյանը հավելեց, որ իրենք ունեն բանավոր համաձայնություն Բեժանո գյուղ բնակիչների հետ, որը հին գիծը կթողնեն, բայց կողքից կանցկացնեն նորը:

Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքային ծառայությունների տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ղեկավար Ալբերտ Նահատակյանը մեզ ասաց, որ շրջանը Ալաթուման գյուղին հատկացրել է 205 000 լարի: Դեռ նախագիծը ամբողջությամբ պատրաստ չէ, սակայն շուտով կհայտարարվի տենդեր-մրցույթ:

Շուշան Շիրինյան