Թամար Թագուհու փողոցի կոյուղու խցանման հետևանքով, այսօր ժամը 12:00- ին Ախալքալաքում ջրամատակարարումը դադարեցված է: Խոստանում են այն վերականգնել մեկ ու կես ժամից:

Համընդհանուր ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցները աշխատում են կոյուղու մաքրման ուղղությամբ: Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջերի խոսքերով մեկ ու կես ժամից ջրամատակարարումը քաղաքում կվերականգնվի: