Շինարարական աշխատանքների արդյունքում Տերյան և Միկոյան խաչմերուկում պայթել է կոյուղագիծը, Ախալքալաքի որոշ հատվածներում վթարի վերացման համար դադարեցվել է ջրամատակարարումը:

Այսօր շինարարական աշխատանքների արդյունքում շինարարները վնասել են կոյուղու խողովակը: Վթարը տեղի է ունեցել կեսօրին` ժամը 13:00–ին: Տեղում ընթանում են վթարի վերացման աշխատանքները:

Ըստ “Վրաստանի համատեղ Ջրամատակարարման” Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանի, մոտ ապագայում վթարը կվերացվի և ջրամատակարարումը քաղաքում կվերականգնվի: