«Ջավախքյան գարուն» ազգային պարի փառատոնը դուրս եկավ շրջանի շրջանակներից, այս տարի փառատոնին մասնակցեցին Բորժոմի, Նինոծմինդայի և Ծալկայի շրջանի պարային համույթները:

Մայիսի 10-ի, առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան 7-8-ը Ախալքալաքի Մշակույթի տանն անցկացվեց «Ջավախքյան գարուն» 9-րդ պարային փառատոնի եզրափակիչը: Այս տարի փառատոնին մասնակցում էին 62 թիմեր: Փառատոնն անցկացվեց երկու փուլով: Միայն 14 պարային խմբեր Ախալքալաքի շրջանից չկարողացան անցնել, երկրորդ, եզրափակիչ փուլ:

Festival 4

Festival 2

Երկու պարային համույթներ ստացան Գրան պրի ազգային և ազգագրական պար անվանակարգերում, դրանք էին՝ Ծալկայի համույթը և Ախալքալաքի «Մուրջի» համույթը: Առաջին տեղերը գրավեցին Ալաստան, Վարևան, Արագվա գյուղերի պարային խմբերը և «Փարվանա» համույթը` Նինոծմինդայից:

Festival 1

Պարային համույթների կատարումները գնահատում էին 8 ժյուրիի անդամներ` մշակույթի տարբեր ոլորտներից: Համույթները նախապես հրավիրված էին մասնակցելու: Փառատոնին մասնակցելու բոլոր հրավիրված քաղաքներից ներկա չգտնվեցին միայն Ախալցիխեի պարային խմբերը:

Քրիստինե Մարաբյան
Լուսանկարները` Բորիս Ղարսլյանի