Ախալքալաք քաղաքում ջրատար խողովակի վթարի պատճառով դադարեցվել է ջրամատակարարումը: Այն կվերականգնվի այսօր, բայց վաղը նորից ջուրը կանջատեն, վթարի հետևանքով առաջացած աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով:

Շինարարները Նաբերեժնայա փողոցի ասֆալտապատման ժամանակ վնասել են կենտրոնական ջրատար խողովակը: Առավոտվանից սկսվել են վթարի վերացման վերականգնման աշխատանքները և աշխատանքները դեռ ընթանում են:

Համընդհանուր ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ կես ժամից ջրամատակարարումը կվերականգնվի, բայց վաղն առավոտյան ջուրը կրկին կանջատեն, շարունակելու համար վերականգնողական աշխատանքները: