Փետրվարի 24-ին, Ախալքալաքի Շրջանային ժողովում կայացավ Ժողովի ֆինանսբյուջետային հանձնաժողովի և Բյուրոյի Նիստ: Նիստի Օրակարգը բաղկացած էր 17 կետից, երկարատև ու բուռն քննարկումներից հետո նիստի մասնակիցների կողմից որոշում ընդունվեց  աննշան փոփոխություններով փաստաթուղթը ներկայացնել Շրջանային ժողովի պլանային նիստի հաստատմանը:

Ախալքալաքի Շրջանային Ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովը 4-5 օր շարունակ աշխատել է Վարչության կողմից ներկայացված փաստաթղթի վրա, որի արդյունքում, գրեթե առանց փոփոխությունների այն ներկայացրել է Ժողովի բյուրոյի նիստի քննարկմանը:

Ախալքալաքի Շրջանային Ժողովի բյուրոյի նիստի օրակարգի հարցերը հետևյալն են.

.Ախալքալաքի մունիցիպալիտետում պետական և Ախալքալաքի մունիցիպալիտետի սեփականություն համարվող ոչ գ/տ նշանակության հողերի նորմատիվ գների սահմանման մասին:

.Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում տեղական հարկերի (ունեցվածքի) հարկի ընդունման և նրա դրույքների մասին:

.Ախալքալաքի մունիցիպալիտետի սեփականություն համարվող հատուցումով ի օգտագործումն հանձնելու նախնական տարեկան վարձավճարի չափի հաստատման մասին:

.Տալ համաձայնություն շարժական գույքը անմիջական տնօրինման կարգով անհատույց պայմանով օգտագործման իրավունքով ՍՊԸ «Ախալքալաքի ագրարային շուկային» տալու վերաբերյալ:

.Ագրարային շուկայի տարածքում գյուղատնտեսական ապրանքների վաճառքի սպասարկման սակագների հաստատման մասին:

.ՀԻԻԱ «Ախալքալաքի փակ լողավազանից և սպորտային տրենաժորներից օգտվելու համար բաժանորդային վճարի չափի հասստատման մասին:

.Ք. Ախալքալաքում Ֆ. Դերժինսկու անվան փողոցը աշուղ Հավասու անունով վերանվանելու մասին:

.2015 թվականի պետական գնումների պլանի մեջ փոփոխություններ մտցնելու մասին (ֆինանսավորման աղբյուրը՝ տեղական բյուջե):

.Ախալքալաքի մունիցիպալիտետի 2015 թվականի գնումների պլանի հաստատման մասին  (ֆինանսավորման աղբյուրը՝ պետական բյուջե):

.Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի 2014 թ.-ի դեկտեմբերի 30-ի թիվ 34 «Ախալքալաքի մունիցիպալիտետի 2015 թվականի բյուջեի հաստատման մասին» որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին:

.Վարչության հաստիքային ցուցակի հաստատում:

.Վարչության կանոնակարգի հաստատում:

.Վարչության ադմինստրատիվ ծառայության կանոնակարգի հաստատում:

.Վարչության իրավաբանական ծառայության կանոնակարգի հաստատում:

.Վարչության զին. հաշվառման և զորակոչի ծառայության կանոնակարգի հաստատում:

.Ժողովի հաստիքային ցուցակի հաստատում:

.Ոչ ձեռնարկատիրական (ոչ կոմերցիոն) իրավաբանական անձ «Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային զարգացման գործակալության» գրանցված տվյալները փոխելու շուրջ համաձայնություն տալու մասին:

Ախալքալաքի Շրջանային բյուրոյի նիստը տևեց երկու ժամից ավելի, որն ընթացավ համեմատաբար «ուրախ և բարիդրացիական» մթնոլորտում:

Նիստը նախագահում էր Շրջանային Ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը: Ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Ֆեդյա Թորոսյանը հանգամանալից ներկայացրեց ներկաներին հանձնաժողովի կատարած աշխատանքի մասին: Օրակարգով հաստատված, քննարկվող յուրաքանչյուր հարց մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո, նիստի անդամները եկան եզրակացության օրակարգում առկա բոլոր հարցերը տեղափոխել վաղվա պլանային նիստ:

Աղունիկ Այվազյան