Հունիսի երկուսին Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում մանուկների օրվա կապակցությամբ միջոցառումների շարք իրականացվեց։

Կարծախի Սուրբ Կարապետ եկեղեցում օրհնություն ստանալուց հետո գյուղի մանուկները ծնողների հետ միասին այցելեցին Ջիվանու տուն-թանգարանը, որտեղ էլ խաղերի ու հանելուկների միջոցով երեխաներին բաժանեցին փոքրիկ նվերներ։

manuk

Չնայած օրը մանուկներինն էր, սակայն նվերներով ավելի շատ ոգևորված մեծահասակները արարողությունը վերածեցին խառնաշփոթի, երբ անգամ մեկ փուչիկ ստանալու համար տասից ավելի ձեռք էր բարձրանում վերև։

Օրը անմոռանալի դարձրեցին հեքիաթների հերոսները, ովքեր երեխաների տրամադրությունը բարձրացրեցին տարատեսակ խաղերի միջոցով և իհարկե նրանց հետ նկարվելով։

manukner1

«Երեխաների համար անսովոր է, նման տոներին և միջոցառումներին միայն նայողի դերում ենք եղել, այսօր մեր գյուղում մասնակցի դերում ենք, ինչ խոսք հետաքրքիր է, երեխաների համար անմոռանալի օր է»,- մեզ հետ զրույցում ասաց Կարծախ գյուղի բնակիչ, փոքրիկ երեխայի ծնող Սիրունը։

manukner

Ջուլիետա Տոնականյան