Ըստ «Ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնի» հետազոտության Վրաստանում գնված 10 խաղալիքներից 9-ը վնասակար դուրս եկավ:

D-2-Etilhexilftalat նյութը վնասակար է առողջության համար, և ԵՄ-ում դրա օգտագործումը խաղալիքների մեջ արգելվում է: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի Հանրային Պաշտպանը:

Խաղալիքների անվտանգության կանոնների կարգավորման ուսումնասիրությունը և առկա պրակտիկան Հանրային պաշտպանի գրասենյակը սկսել է 2016 թ.-ից:

Ըստ Հանրային Պաշտպանի, նրանք այժմ սկսում են քարոզարշավ, «Ապահով խաղալիք» անվանումով, որի շրջանակներում նախատեսվում են կարևոր միջոցառումներ խաղալիքների արտադրության և մատակարարման վերահսկողության մեխանիզմի ստեղծման ուղղությամբ, կազմակերպելով համապատասխան օրենսդրական և ինստիտուցիոնալ բազա, գործարար հատվածի պատասխանատվության սահմանումը և հասարակության իրազեկվածության բարձրացումը:

Տեղեկությունը` http://www.interpressnews.ge-ից: