Ըստ ադրբեջանական լրագրողների Թբիլիսիում «անհետացած» ադրբեջանցի լրագրող Ավղան Մուխտարլին գտնվում է Ադրբեջանի տարածքում: Ըստ նրանց տեղեկությունների, լրագրողը զանգել է փաստաբանին` Նեմաթ Քերիմլին և օգնություն խնդրել:

Ըստ վրացական մամուլում տարածված տեղեկատվության ադրբեջանցի լրագրողը Վրաստանի տարածքից առևանգվել էր ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից:

Ադրբեջանցի ակտիվիստ և լրագրող Աֆղան Մուխտարլիին վերջին անգամ տեսել են Թբիլիսիում մայիսի 29-ին, շուրջ 19:00-ին: Նա հանդիպել է իր ընկերոջը, ապա զանգել իր կնոջը, և ասել, որ ինքը շուտով կլինի: Դրանից հետո լրագրողի հետ կապ հաստատելն անհնար է եղել: Ըստ Մուխտարլիի կնոջ, Լեյլա Մուխտարլիի և ընկերոջ` Դաշղին Ագալարիի, վերջերս Աֆղան Մուխտարլիին հետևում էին անհայտ անձինք, հավանաբար ադրբեջանցիներ:

Ինչպես հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն, հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի հիման վրա (ազատության ապօրինի սահմանափակում):

Ինչպես հաղորդում է «Netgazeti»-ին, Աֆղան Մուխտարլիին հավանաբար, անցկացրել են Ադրբեջան, առանց փաստաթղթերի: Ըստ կնոջ, Լեյլա Մուխտարլիի իր ամուսնու անձնագիրը Թբիլիսիում է:

Վրաստանի ՆԳՆ-ն որևէ բացատրություն չի տվել, թե ինչպես է քաղաքացին հատել Վրաստանի սահմանը և անցել Ադրբեջան, առանց անձնագրի:

Այս փուլում, լրագրողի փաստաբանները նույնպես չունեն լրացուցիչ տեղեկություններ: Փաստաբան Էլչին Սադիգովը հայտարարել է, որ նա պատրաստվում է հանդիպել ձերբակալվածների հետ, և հետևաբար, այդ տեղեկատվությունը կտարածվի ավելի ուշ:

Աֆղան Մուխտարլին Ադրբեջանից փախած լրագրող է, քննիչ և ակտիվիստ, բացահայտ արտահայտում է իր կարծիքները Ադրբեջանի կառավարության դեմ: 2015 թվականի հունվարից նա ապրում է Վրաստանում իր կնոջ և դստեր հետ, և աշխատում էր որպես ազատ լրագրող:

Լուսինե Աստոյան