Թբիլիսիի Բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանի և Վրաստանի Ազգային թանգարանի նախաձեռնությամբ գործարկվել է նոր սոցիալական քարոզարշավ «Դարձիր Վրաստանի թվային դեսպան» անվանումով:

Քարոզարշավի նպատակն է նպաստել Վրաստանի ազգային ժառանգության հանրահռչակմանը Ինտերնետում: Ծրագիրը բոլորին առաջարկում է սոցիալական ցանցերում տեղեկատվություն տարածել մշակութային ժառանգության պատմական հուշարձանների մասին, աշխարհագրական բազմազանության, պատմության և Վրաստանի այլ արժեքների:

Քարոզարշավի մասնակից կարող է լինել ցանկացած անձ, ինչպես Վրաստանի քաղաքացի, այնպես էլ օտարերկրացի, ինչպես նաև ծրագրին կկարողանան միանալ մասնավոր և պետական կազմակերպություններ: Դրա համար հարկավոր է սոցիալական ցանցերում ստեղծել գրառումները այս ծրագրի համար հատուկ ստեղծված`հեշթեգ #shareGeorgia-ով: Սոցիալական քարոզարշավը կշարունակվի մինչ 2017 թ.-ի վերջ: