Այսօր ժամը 17:00-ին ձկնորսները «Թումաս» կամրջի տակ նկատել են մահացած աղջկա:
Նկատողները կանչել են ոստիկանություն, մարմնին ձեռք չեն տալիս, սպասելով փորձաքննիչներին: Մարդիկ գալիս են, կամրջից նայում սարսափելի տեսարանին և գնում: Կամրջի բարձրությունը կազմում է 41 մետր: Աղջկա մարմինը, ով մոտ 20 տարեկան էր, գտնվում է նորմալ պառկած դիրքում:
Սկզբից անցորդներն ասում էին, որ աղջիկը իրեն նետել է կամրջից, սակայն երբ նայում ես մարմնին, որը ոչ արյունոտ է, ոչ կոր, պատահարի հնարավոր տարբերակները ավելի շատ են թվում: Կամրջի բարձունքից թվում է, որ աղջկա դեմքն ուռած է:
Մարդիկ ովքեր հավաքվել էին կամրջի մոտ, խոսում էին, որ աղջիկը անհետացել է մի քանի օր առաջ, և որ նրա ընտանիքը դիմել է ոստիկանություն, որ նրան գտնեն:
Միջադեպի մանրամասները մենք կփորձենք պարզել մոտ օրերս: