Մայիսի 28-ին Թբիլիսիում նշվեց ամենամյա «Վարդատոնի» տոնը, ի պատիվ Սայաթ-Նովայի:

«Վարդատոնի» տոնակատարությունը սկսվեց կիրակնօրյա Սուրբ Պատարագով Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում:

Vardaton 14

Հետո Սուրբ Գևորգ եկեղեցու բակում, որտեղ թաղված է մեծ բանաստեղծն և երգիչը, դրեցին կարմիր վարդեր:
այաթ-Նովայի գերեզմանի
Vardaton 13

Տոնը տեղի ունեցավ հին Թբիլիսիի Գորգասալի հրապարակի «Մեյդանի» շրջանում:

Vardaton 11

Համերգին ելույթ ունեցավ Թովմաս Պողոսյանի ղեկավարած Սայաթ-Նովայի համույթը, ինչպես նաև հայկական դրամատիկական թատրոնի դերասաններ, երգիչ Հենրիխ Պետրոսյանը և ուրիշներ: Հնչեցին Սայաթ-Նովայի հայերեն, վրացերեն երգերն ու բանաստեղծությունները «Քսովրելեբի» համույթի և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի հայկական թատրոնի դերասանների կատարմամբ:

Vardaton 4

Vardaton 9

Vardaton 7

Vardaton 1

Vardaton 2

Հոբելյանական տոնակատարությունները կազմակերպել են Վրաստանի հայ համայնքը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի հետ միասին, Վրաստանի «Վերնատուն» հայ գրողների միության, Վրաստանում հայկական դեսպանատան, Հայաստանի մշակույթի նախարարության, Հայաստանի Սփյուռքի նախարարության, Թբիլիսիի քաղաքապետարանի և «Հայարտուն» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի աջակցությամբ:

Vardaton 12

Vardaton 5

«Վարդատոնը» հիմնադրվել է 1914 թ.-ին Թբիլիսում, հայ գրականության դասական գրող Հովհաննես Թումանյանի, նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և Իոսիֆ Գրիշաշվիլու կողմից, և դրանից հետո Թբիլիսիի համայնքը նշում է այս տոնը մեծ խանդավառությամբ:

Vardaton 8

Vardaton 10

Vardaton 3

Բորիս Ղարսլյան