Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի Վրաստանում անցկացման մասին, և հավելեց, որ այն կարևորագույն իրադարձություն է Վրաստանի համար:

«Վրաստանում մայիսի 26-ից 29-ը կկայանա ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Դա շատ կարևոր է, որ երկրում, որը չի հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ, տեղի է ունենալու նման բարձր մակարդակի համաժողով: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անդամները կընդունեն Վրաստանի Եվրո-ատլանտյան ինտեգրմանտ աջակցման հռչակագիրը: Մենք հավատում ենք, որ մեր երկրի արտաքին քաղաքականությանը աջակցելու հաջորդ վեկտորը, նման միջոցառում անցկացնելն է Վրաստանում, չափազանց կարևոր իրադարձություն», – հայտարարել է վարչապետը:

Կառավարության այսօրվա նիստում Գիորգի Կվիրիկաշվիլին նաև հայտարարեց.
«Մենք կհասնենք այն բանին, որ Վրաստանը կդառնա Եվրոպական Միության ընտանիքի անդամ, և մենք կարծում ենք, որ սա է հանդիսանում պատճառը այն բանի, թե ինչի համար ենք մենք անում այսօրվա կարևոր քայլերը»:

Գիորգի Կվիրիկաշվիլին բոլորին նախորոք շնորհավորեց կարևոր տոնի՝ Վրաստանի Անկախության օրվա առիթով:

Հարկ է նշել, որ Վրաստանը հինգերորդ երկիրն է, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր չէ, որտեղ իրականացվում է այս տեսակի միջոցառում: Հետաքրքիր է այն փաստը, որ մյուս 4 երկրներն արդեն դաշինքի անդամ են:

Լուսինե Աստոյան