Տիկնիկագործ Գարի Դավթյանի արվեստանոցը հիմնադրվել է 50 տարի առաջ, իր դստեր համար տիկնիկ ստեղծելու նպատակով, այժմ այն դարձել է տիկնիկային թատրոն և մշակութային կենտրոն:

tiknik18

Թբիլիսիի հին շրջաներից մեկում՝ Հավլաբարի իտալական բակում, սովորական դարպասների հետևում ապրում է 9 ընտանիք: Թաքնված այլ անձանց աչքերից, ծառերի հետևում «Գարի Դավթյանի» տիկնիկային տունն է: Թեև այն ոչ բոլորին է երևում, սակայն, առանձնանում է անսովոր դիզայնով: Տիկնիկների տան ճակատամասը զարդարում է մեծ պատշգամբը, իսկ ներքևի մասում գույնզգույն բարձերը:

tiknik17

Տան դուռը բաց է բոլորի համար: Անցնելով շեմը այցելուն կարծես թե անմիջապես ընկղմվում է հին Թբիլիսիի մթնոլորտում և հայտնվում հնեահավաքի մի հեքիաթային կրպակում: Այստեղ կան կաթսաներ, ինքնաեռներ, գորգեր, ձայնագրիչ, և շատ այլ բաներ, բայց զգացվում է ներդաշնակություն ամեն ինչում:

Տանը հանգիստ հնչում է ջազ, իսկ դռան մոտ մեզ դիմավորում է տանտիկինը, Գարի Դավթյանի կինը՝ Ժաննա Դավթյանը, ում արմատները Ախալքալաքից են:

Խոհանոցի մոտ գտնվող անկյունում տեղադրված է Թբիլիսի հայտնի տիկնիկագործի աշխատանքային սեղանը: Ժաննա Դավթյանը արհեստանոցը ժառանգել է ամուսնուց, որտեղ հաճախ ստեղծում է իր տիկնիկներին հին Թիֆլիսի բնակիչների ազգային տարազներով: Հյուրասեր տանտիկինը դիմավորում է մեզ հետևյալ խոսքերով. «Դուք անմիջապես չգրեք ձեր նյութը, զգացումների վրա վստահ լինելու համար կրկին այցելեք մեզ այս տարվա ընթացքում»:

tiknik1

Վարպետի տիկնիկները, այսպես էր Գարի Դավթյանը անվանում իրեն, փայտի նման նյութից են, որոնք կախված են ամենուր` առաստաղի վրա, պատերին, պատուհանների բացվածքներին, նայում են աշխույժ աչքերով և թվում է խոսում են քեզ հետ: Արտահայտություններից մեկը, որը սիրում էր ասել Վարպես Դավթյանը, հետևյալն էր. «Չար տիկնիկներ չեն լինում», – այս խոսքերով դիմավորում էր իր տան յուրաքանչյուր հյուրի:

tiknik2

Տանտիկինը խոհանոցում եփելով համեղ սուրճ միևնույն ժամանակ պատմում տան պատմությունը՝ իր ամուսնության, երեխաների ու իր ամուսնու մասին, ով կրթությամբ ինժեներ էր, բոլոր արհեստների, կերամիկայի վարպետ:

«Տիկնիկներ նա սկսել է պատրաստել 77-ին, մեր դստեր համար: Նա այդ ժամանակ 3 տարեկան էր: 91-ին նա սկսեց ստեղծել կերպարներ: Պատրաստեց տիկնիկներ Քաջ Նազար պիեսի համար: Ներկայացման պրեմիերան 93-ին էր Թբիլիսիի հայկական թատրոնում: Նա կարծես ստեղծում էր աշխարհը, հակառակ այն բանին, ինչ կատարվում էր փողոցում: Սրանք այն սարսափելի տարիներն էին, առանց լույսի, առանց գազի, առանց ջերմության», – ասում է Ժաննա Դավթյանը:

Ամեն ինչ Դավթյանների տանը արված է տանտերերի ձեռքով: Ահա փայտե դուռը, առաստաղից կախված դեկորատիվ փայտե սյուն, իսկ խոհանոցը զարդարում է հին սպասքեղենի պահարանը: Այդ պահարանի մի մասը Դավթյան ընտանիքը նվիրել է հայկական թատրոնին, քանի որ տեղ չկար: Կողքին Ժաննա Դավթյանի պապիկի հին լվացարանն է, որից նա բաժանվելու մտադրություն չունի: Նկարագրել այն ամենը ինչ կարելի է տեսնել տանը, անհնար է:

Շատ իրեր որպես հիշատակ թանկ են տանտերերի համար, քանի որ կապված են Գարի և Ժաննա Դավթյանների 30 տարվա ամուսնության հիշողությունների հետ:

Master

«Թատրոնը ծնվել է փոքրիկ նկուղում, որը մենք վարձել էինք, այն բանից հետո երբ թալանվեց Բարաթաշվիլի փողոցում գտնվող արհեստանոցը: Մենք երկար ժամանակ ապրել ենք իմ ընկերուհու վարձով բնակարանում, մինչև 95-ին գնեցինք այս տունը: Գրեթե ամեն ինչ, որ դուք տեսնում եք այստեղ, – այս ամենը պատրաստված է նրա ձեռքով: Իսկ նա ամեն իր ձեռքերով էր անում», – ասում է Ժաննա Դավթյանը, կերակրելով կատուներին, որոնք տանը այդ պահին 3-ն էին:

tiknik9

Հյուրերի համար կա մի սենյակ, որտեղ գտնվում է բեմը, լուսավորությունը, քարերը, որոնք ամեն տեղից բերում է տանտիկինը: Նա հատկապես հպարտանում է Արարատ լեռան գագաթից բերված քարով: Այստեղ կան նաև վարպետ Դավթյանի գիպսե մատնահետքերը, ցուցահանդեսներ նվիրված Հայոց ցեղասպանության թեմային և շատ այլ հետաքրքիր իրեր: Մի քիչ ավելի հեռու տեղադրված է հյուրերի հյուրասիրության կլոր սեղանը, որտեղ տարին երկու անգամ լինում են հյուրերի համար հյուրասիրություններ՝ Գարի Դավթյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 3-ին և նրա մահվան օրը՝ հունվարի 8-ին, ինչպես նաև բաց դռների օրը, որտեղ վարպետին հիշելու են գալիս նրա ընկերները:

tiknik13

Գարի Դավթյանի բոլոր տիկնիկներն իրենց անուններն ունեն, քմահաճույքները, տրամադրությունները: Զվարճախոս Անչափը, որը հայերենից թարգմանաբար նշանակում է անսահման, նրա կողքին պարողներ, երաժիշտներ, կենդանիներ և Հովհաննես Թումանյանի հեքիաթի հերոսը՝ բեղավոր քաջ Նազարը և նրա կինը Ուստիանը: Մեզ ի սկզբանե զգուշացրեցին, որ նկարահանել խորհուրդ չի տրվում, քանի որ տիկնիկները կարող են զայրանալ: Երբ մենք բայց և այնպես նկարեցինք որոշ տիկնիկներ, հանկարծ երաժշտությունը դադարեց, տանտիրուհին, ով չէր նկատել, որ մենք նկարահանում ենք, ասաց. «Տեսեք, չէ որ ես զգուշացրել էի»:

Davtyan5

Ժաննա Դավթյանի խոսքերով նրան շատերն են այցելել, Ամենայն Հայոց Կաթողիկոսից մինչ Ֆրունզիկ Մկրտչյանը: Նրա հետ էլ կապված կա մի պատմություն:

«Մի անգամ Գարիին այցի եկավ մի հայտնի դերասան, նա ասաց Գարի ջան դու խելագար ես: Տես, թե ինչ է կատարվում, ամենուր կրակում են, իսկ դու տիկնիկ ես խաղում: Գարին ասաց, ես ուզում եմ ուրախություն ստեղծել: Դերասանը ասաց, ստեղծիր իմ կերպարը, և մենք միասին կքայլենք ամբողջ աշխարհով և կերջանկացնենք մարդկանց: Երկու ամիս անց, դերասանը մահացավ: Տիկնիկը մնաց անավարտ, և միայն քիթն ու աչքերն էին նման: Դա Ֆրունզիկ Մկրտչյանն էր», – պատմեց Ժաննա Դավթյանը:

Davtyan3

Գարի Դավթյանի յուրաքանչյուր տիկնիկ իր մեջ կրում է Վարպետի ընտանիքի, Թիֆլիսի և իր պատմությունը:

Քրիստինե Մարաբյան