Այսօր, մայիսի 20-ին Մեծ Խանչալի գյուղում մահացել է 81-ամյա մի տղամարդ, այն պատճառով, որ մեքենայի վարորդը չնկատելով նրան, վրաերթի է ենթարկել:

Ըստ Մեծ Խանչալի գյուղի բնակիչների պատմածների, այսօր, կեսօրին մոտ, Չինոյանները հանձնեցին հին երկաթեղենը գնորդներին: Երբ գնորդները Ford մակնիշի մեքենայով պատրաստվում էին հետընթաց հեռանալ բակից, տան սեփականատեր Ա. Չինոյանը հայտնվել է մեքենայի հետևում և ընկել է դրա տակ: Նա տեղում մահացել է:

Դեպքի վայր ժամանել է ոստիկանությունը, ընթանում է հետաքննություն: