Այսօր, երեկոյան ժամը 17:30-ի սահմաններում Ախալքալաքում և շրջակա գյուղերում ուժեղ կարկուտ տեղաց: Գրեթե 10 րոպե տեղացած կարկուտը լուրջ վնաս է հասցրել գյուղատնտեսական ցանքատարածություններին:

Կարկուտը վնասել է պտղատու այգիները, ծառերի ծաղիկները դեռ չբացված հողին են հավասարվել, տուժել են նաև բանջարանոցային կուլտուրաները, հացահատիկային մշակաբույսերը և այլն: Վնասի չափերը դեռ պարզ չէ:

Քամու հետևանքով նաև քաղաքի որոշ թաղամասեր հոսանքազրկվել են։

Աղունիկ Այվազյան