Մայիսի վերջ պատրաստ կլինի Վրաստանի թատրոնների ֆինանսավորման նոր մոդելը: Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն հայտարարել է, որ Նախարարության արվեստի վարչությունը շուտով սկսելու է քննարկել ֆինանսավորման նոր մոդելը:

«Հաշվի առնելով միջազգային փորձը, հաստատված մոդելը կառաջարկվի Թբիլիսիի և տարածաշրջանների թատրոններին: Ես կարծում եմ, որ մենք կգանք ընդհանուր համաձայնության: Այս մոդելը կօգնի բարելավել նախարարության և թատրոնների հարաբերությունները», – հայտարարել է Միխեիլ Գիորգաձեն:

Նախարարը ցանկություն է հայտնել այս հարցի վերաբերյալ անցկացնել հանրային բանավեճ, ներգրավելով ոլորտի մասնագետներին:

Ցանկանում ենք հիշեցնել, որ անցյալ ամիս մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարը նշել է, որ թատրոնների ղեկավարները միջոցներ չեն ձեռնարկում լրացուցիչ ֆինանսավորում ստանալու համար: Ըստ նրա, համաձայնության արդյունքում նախատեսվում է ձևավորել թատրոնների ֆինանսավորման նոր, արդյունավետ համակարգ:

Լուսինե Աստոյան