Այսօր, մայիսի 18-ին, ազգային տարազի Համաշխարհային օրվա կապակցությամբ «Մուրջի» և «Ջավախք» պարային համույթները, Ախալքալաքում կազմակերպեցին ազգային տարազի անսպասելի և յուրահատուկ տոն:

«Մուրջի» համույթի պարուսույց Գիորգի Մետրեվելիի և Ախալքալաքի Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանի նախաձեռնությամբ, տեղի համույթները կազմակերպեցին զգեստների շքերթ և համերգ: Տարբեր հայկական և վրացական ազգային տարազներով, տարբեր տարիքի պարողներ ու երգիչներ, հավաքվեցին «Մշակույթի տան» մոտ, քայլերթով և դրոշներով շարժվեցին դեպի Խաս Բախչա կենտրոնական զբոսայգի: Անցնելով ամբողջ զբոսայգին, համույթի անդամները մտան զբոսայգի, և սկսեցին երգել ու պարել, հայ և վրացական պարեր և երգեր միմյանց հաջորդականությամբ: Հանդիսատեսի թիվն անընդհատ աճում էր:

«Ազգային տարազները, դա երկրի պատմությունն է ու ավանդույթները: Քանի որ տարբեր ազգեր ունեն տարբեր տարազներ, մենք ցանկանում ենք ներգրավել բոլոր անկախ կոլեկտիվներին, որպեսզի հաջորդ տարի միանան շքերթին: Նրանց օգնությամբ, միջոցառումը կլինի ավելի բազմազան և կբարձրացնի տարազների ռեպերտուարը: Եթե որևէ մեկը ունի հին կոստյում, մնացած տատիկ-պապիկներից կամ մեկ ուրիշից, միացեք մեզ: Հույս ունենք, որ ավանդույթը կշարունակվի երկար տարիներ», – ասում է «Մուրջի» համույթի պարուսույց, Գիորգի Մետրեվելին:

Արդեն 2 տարի է Վրաստանում նշում են Ազգային տարազների տոնը: Այս տարի, Վրաստանի 21 քաղաքներում նշվեց այս տոնը:

festival

Taraz1

Taraz5

Taraz6

tanec4

tanec3

Tanec

rebenok

deti

Կատյա Մոսոյան