Այսօր Թբիլիսիում կայացավ «Սպառողների իրավունքների մասին լրագրողական նյութերի մրցույթ»-ի մրցանակաբաշխությունը: «Հոդված համացանցային մեդիայում» անվանակարգում jnews.ge-ի «Մսի անվտանգությունը, ինչու կանոնակարգերը չեն գործում» հոդվածը ճանաչվել է լավագույնը:

Թբիլիսիում «Օրանժերեա» սրճարանում Վակե զբոսայգում կայացավ ինչպես լրագրողների պարգևատրումը, այնպես էլ սպառողների իրավունքների թեմայի վերաբերյալ դպրոցականների էսսեյի մրցույթի հաղթողների պարգևատրումը:

Լրագրողական աշխատանքների մրցույթը, որին ներկայացված էր 41 լրագրային նյութեր, 4 անվանակարգերում` հեռուստային ծրագիր, ռադիո ծրագիր, տպագիր մամուլ և համացանցային լրատվամիջոցների նյութեր:

Այս մրցույթը անցկացնում է «Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնը» սպառողների իրավունքների պաշտպանության ծրագրի շրջանակներում momxmarebeli.ge: Այս ծրագիրը, «Եվրամիության հետ ասոցացման ազդեցությունը վրացական սպառողի վրա և բարձրացնել իրազեկությունը բնակչության շրջանում» (Raising Awareness of local actors on Association Agreement Implications for Georgian Consumers) մի մասն է, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Նախագիծն իրականացվում է, բնակչության իրազեկությունը բարձրացնելու նպատակով և նրանց իրավունքների պաշտպանության համար:

Հարկ է նշել, որ jnews.ge-ին արդեն 2-րդ տարին է հաղթում է այս մրցույթում: Անցյալ տարի համացանցային մեդիայի լավագույն նյութ էր ճանաչվել «Սննդամթերքի կեղծումը և դրա դեմ պայքարի մեթոդները» հոդվածը: