Հոմոֆոբիայի միջազգային օրվա կապակցությամբ Վրաստանի կառավարության շենքի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա, որին մասնակցել են ԼԳԲՏ համայնքի ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ քաղաքացիներ:

Ակցիայի հիմնական կարգախոսն է՝ «Մի պաշտպանիր բռնությունը»: Ըստ ցուցարարների, հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի հետևանքով կատարված հանցագործությունների թիվն անընդհատ աճում է: Նրանք կարծում են, որ քաղաքական գործիչները հաճախ ատելություն են սերմանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ: Հանրահավաքի մասնակիցները նշել են նաև, որ դժգոհության պատճառը համակարգիային անարդարությունն է և նրանք բողոքում են դրա դեմ:

Ցուցարարների անվտանգությունը ապահովում էին իրավապահ մարմինները: Վրաստանի կառավարության շենքեր տանող բոլոր ճանապարհները փակ էին: Ցույցի վայրում թույլատրվում է լինել միայն ցուցարարներին եւ ԶԼՄ-ներին: Բողոքի ակցիան խաղաղ անցավ: Հոմոֆոբիայի միջազգային օրվան զուգահեռ Թբիլիսիում նաև նշեցին ընտանեկան մաքրության պաշտպանությունը, որի պատճառով Ռուսթավելի կենտրոնական պողոտայում հավաքվել էին քահանաները: Քահանաները շարժվեցին դեպի կառավարության շենք, որտեղ անցկացվում էր ԼԳԲՏ համայնքի ցույցերը: Ըստ քահանաների, իրենց նպատակն էր կանխել ԼԳԲՏ համայնքի ցույցերը:

Լուսինե Աստոյան