Մայիսի 20-ին, ժամը 14:00-ին, «Վրաստանի հայերի միությունը» Թբիլիսիում կազմակերպել է բարեգործական մարաթոն՝ օգնելու համար ուղեղային կաթվածով 11-ամյա աղջկան:

Վազքի մարաթոնը տեղի կունենա Կրիայի լճի տարածքում, Վակեի զբոսայգում: Մասնակցելու համար մարաթոնին պետք է նախապես գրանցվել «Վրաստանի հայերի միության» պաշտոնական կայքում: Մասնակիցները մարաթոնին մասնակցելու նպատակով պետք է վճարեն խորհրդանշական գումար՝ առնվազն 1 լարի:

Հաղթողներին սպասվում են խորհրդանշական մրցանակներ: Ըստ կազմակերպիչների արդեն 170 մարդ գրանցվել է միայն Իլիա Ճավճավաձեի անվան ինստիտուտից: Մարաթոնի ամբողջ հավաքված գումարը կգնա Մարիամ Սարգսյանին օգնելու համար: Նա 11 տարեկան է և տառապում է մանկական ուղեղային կաթվածով: «Վրաստանի հայերի միությունը» նմանատիպ միջոցառում կազմակերպում ծանր հիվանդ երեխաներին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար: Իսկ նրանք, ովքեր չեն կարող մասնակցել մարաթոնին, բայց ցանկանում են մասնակցել բարեգործական միջոցառմանը կարող են զանգահարել 0901901936 համարով (Զանգի արժեք կարժենա 1 լարի), կամ փոխանցել գումար` GE26BG0000000190461200 բանկային հաշվին: