Ախալքալաքի ըմբշամարտի մարզիկները Չոխատաուրիի շրջանում անցկացված մրցույթից վերադարձել են հաղթանակներով։ Մրցույթը նվիրված է եղել Իսրայելում կռվող և կռված վրաց հերոսներին, առաջնությանը մասնակցում էին Վրաստանի տարբեր շրջաններից քսան խումբ և մարզիկներ Հայաստանից։

Մրցույթը անցկացվել է մայիսի 16-19, որին Ախալքալաքից մասնակցել է վեց մարզիկ։ Մարզիկները մրցել են տարբեր քաշային կարգերում և գրեթե բոլորը գրանցել են հաղթանակներ։

Գառնիկ Գաբրիելյանը 23կգ, իսկ Գոգորյան Ռոմանը 26կգ քաշային կարգերում ճանաչվել են հաղթողներ։ Եզոյան Ժորան 59կգ քաշային կարգում գրավել է 2-րդ հորիզոնական, իսկ Սողոյան Պարույրը 70կգ քաշային կարգում է գրավել 2-րդ հորիզոնական։

Իսկ ահա 3-րդ կարգի պատվավոր մրցանակին Ախալքալաքի մարզիկներից արժանացել է Գաբրիելյան Գևորգը 66 կգ քաշային կարգում։

Ջուլիետա Տոնականյան