Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մայիսի 16-ին մասնակցում էր Ռուսթավելի թատրոնում կայացած ներկայացմանը, որը ներկայացնում էին 18 բանտարկյալներ:

Բանտարկյալները բեմադրեցին «12 զայրացած տղամարդ» բեմադրությունը: Ներկայացման ռեժիսուրան, հարմարեցված սցենարը և երաժշտությունը պատկանում էր բանտարկյալներին, իսկ բեմադրիչ-ռեժիսորը Գուրամ Բրեգաձեն էր: Ներկայացմանը ներկա էին նաև Վրաց Ուղղափառ եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը, Վրաստանի խորհրդարանի նախագահը, գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Հանդիսատեսի շրջանակներում կային, ներկայացման մեջ ներգրավված բանտարկյալների ընտանիքի անդամները, ինչպես նաև մինչ 120 բանտարկյալներ: Ներկայացմանը զուգահեռ Ռուսթավելի թատրոնի նախասրահում տեղի ունեցավ բանտարկյալների բանտերում արված աշխատանքների ցուցահանդես:

«Կարող եմ խիզախորեն ասել, շատ ավելին ասել, բայց ներկայացումը շատ ծանր էր և լի զգացմունքներով: Ես ուզում եմ ասել, որ մենք մի հրաշալի երկիր ենք, որտեղ տեղի են ունենում նման բաներ, որտեղ կալանավորները բեմադրում են այնպիսի հուզական և մարդկային քննություն: Ես կցանկանայի, առաջին հերթին, բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ներկայացմանը շուտափույթ վերադարձ իրենց ընտանիքներին », – ասաց Գիորգի Կվիրիկաշվիլին:

Լուսինե Աստոյան