Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի շրջանակներում կնքվել է հռչակագիր Վրաստանի Բանկի հետ նոր մասնավոր չինական բանկի ստեղծման համար: Նոր բանկի հիմնական կապիտալը կկազմի մեկ միլիարդ դոլար, իսկ պահեստայինը – 300 մլն դոլար:

Հիմնադիրներն են համարվում “China Energy Company Limited” և “Eurasian Invest LLC” խոշորագույն չինական ընկերությունները: Վրաստանի կողմից համաձայնագիրը ստորագրեց Վրաստանի փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին: Ընկերությունները արդեն դիմել են Վրաստանի Ազգային բանկին կոմերցիոն բանկի հիմնական անհրաժեշտ պաշտոնական պրոցեսների իրականացման խնդրանքով:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի նպատակն է Կենտրոնական և Հարավային Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի միջև առևտրական ուղիների զարգացման երկարաժամկետ ռազմավարական պլանավորումը: Նախագիծը, որն սկսվել է 2013 թ.-ին, արդեն $ 50 մլրդ ներդրումներ է ունեցել: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի շրջանակներում Վրաստանի ներկայացուցիչները, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան և փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին օրերս ձեռք բերեցին պայմանավորվածություն ստեղծելու ազատ առևտրական գոտի Չինաստանի կողմի հետ:

Լուսինե Աստոյան