Ախալքալաքի Կենտրոնական “Խաս Բախչա” զբոսայգում մայիսի 14-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա միջոցառում, նվիրված Եվրոպայի օրվան:

Ախալքալաքի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը կազմակերպում է Եվրոպայի օրը Ախալքալաքում:

Այս միջոցառման շրջանակներում հավաքվածներին կբաժանեն Եվրամիության մասին բուկլետներ և գրքեր: Զբոսայգում կլինի լուսանկարչական ցուցահանդես և նկարների ցուցահանդես Եվրոպայի թեմայով: Լուսանկարների մրցույթը նախապես էր հայտարարվել, և կցուցադրվեն նրանցից լավագույնները: Իսկ լավագույն լուսանկարների ու նկարների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով և նվերներով:

Երեկոյան կլինի հրավառություն:

Ախալքալաքի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը հրավիրում է մասնակցելու միջոցառմանը բոլոր ցանկացողներին: