Վրաստանի Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը հաղորդում է, այն մասին, որ առաջին անգամ Վրաստանում սկսվում է ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների և տնօրենների մասշտաբային վերապատրաստում:

Որակավորման բարձրացման թրեյնինգ-վարժանքները ծրագրված են 2017 թ.-ից 2019 թվականը: Նրանք անցկացվելու են Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների լեզուներով` ռուսերեն, հայերեն և ադրբեջաներեն: Այս լեզուներով կթարգմանվի նաև թրեյնինգի նյութերը:

Նախագծի շրջանակներում կվերապատրաստվեն 2177 ուսուցիչներ, ովքեր դասավանդում են քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա, անգլերեն և աշխարհագրություն 7-րդ և 12-րդ դասարաններում: Թրեյնինգ-վարժանքներ կանցնեն նաև 213 տնօրեններ և դպրոցների խմբային կապի ֆասիլիտատոր-մասնագետների համար:

Վրաստանի ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների ուսուցիչները կանցնեն վերապատրաստման երկու փուլ. ընդհանուր մասնագիտական հմտություններ և առարկայական մեթոդիկա: Իսկ դպրոցների տնօրենների համար կգործի լիդերների- առաջնորդների ակադեմիա, որտեղ նրանց կօգնեն բարելավել իրենց հմտությունները և բարձրանալ մասնագիտական աստիճանով: Նախագիծն իրականացվում է «Հազարամյակի մարտահրավերներ-Վրաստան» հիմնադրամի և Վրաստանի Կրթության նախարարության ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի կողմից: